Մարկո Գաբյադինի (անգլ.՝ Marco Gabbiadini, հունվարի 20, 1968(1968-01-20)[1][2], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել որպես հարձակողական ոճի կիսապաշտպան։
Գաբյադինին ծնվել է Նոթինգեմում, անգլիացի մոր և իտալացի հոր ընտանիքում։ Հաճախել է Նունտորպայի գիմնազիա Յորքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Յորք Սիթի» ակումբի կազմում, երբ մարզիչ Դենիս Սմիթի օրոք պայմանագիր է կնքել 1982 թվականին, 16 տարեկան հասակում։ Նրա տաղանդը շուտով նկատվել է, և շուտով նա հրավիրվել է Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքական, որպեսզի հնարավորինս խուսափի Իտալիայի՝ իր հոր հայրենիքի հավաքականի դեմ հանդես գալուց։ Գաբյադինին 17 տարեկանում կատարել է իր նորամուտը «Յորք Սիթի» ակումբի կազմում՝ մասնակցելով «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղին, որում իր թիմը պարտվել է (3։0): Այդ պահից նա սկսել է խաղալ իր թիմի առաջին կազմում և նրա կազմում դարձել 18 գոլի հեղինակ 50 խաղերում, որոնցում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 21 խաղերում էլ դուրս է եկել փոխարինման։ 18 տարեկան հասակում նա ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը, երբ «Յորքը» հաղթեց «Դարլինգթոնին» (4:1)[3]։