Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1846[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 2, 1881[1][2][3] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] |
Գերեզման | Melbourne General Cemetery[5] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հայգեյթի դպրոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, վիպասան, գրադարանավար, դրամատուրգ և լրագրող |
![]() |
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք (անգլ.՝ Marcus Andrew Hislop Clarke, ապրիլի 24, 1846[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 2, 1881[1][2][3], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4]), ավստրալիացի գրող։
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը ծնվել է 1846 թվականի ապրիլի 24-ին Լոնդոնում։ Փոքր տարիքում արտագաղթել է Ավստրալիա[6]։ Բանկում աշխատել է որպես գրագիր, այնուհետև փորձել է դառնալ ֆերմեր, 1867 թվականին սկսել է պատմվածքներ ուղարկել «Australian Magazine» ամսագրին։ Ավելի ուշ աշխատել է գրադանավար Մելբուռնի հանրային գրադարանում։
Նրա հայտնի լինելը հիմնված է իր վիպագրական ստեղծագործությունների վրա, որոնցում նա հանդես է եկել որպես նուրբ դիտորդ և իրական կենցաղագիր։ Դրանցից ամենաշատը առանձնանում է «Դեպի ցմահ աքսոր» վեպը, որտեղ նկարագրվում է 19 դարի սկզբին Թասմանիայում աքսորյալների անտանելի կյանքը և «Chidiok Tich hourne», «Heavy Odds», «The Mystery of Major Molinew», «Twist Shadow and Shine» պատմվածքներ[6]։
1868 թվականին հիմնել է «Yorick Club» գրական խմբակը, որը ժամանակի ընթացքում բազմաթիվ նշանավոր ավստրալիացի հեղինակներ է հավաքել իր շարքերում։ Նա ծանոթ էր ռոմանտիկ բանաստեղծ Վիկտոր Դեյլի հետ։
Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարքը մահացել է 1881 թվականի օգոստոսի 2-ին Մելբուռնում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Էնդրյու Հիսլոփ Քլարք» հոդվածին։ |
|