Մարկուս Ռիվա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Miķelis Ļaksa |
Ի ծնե անուն | լատիշ․՝ Miķelis Ļaksa |
Նաև հայտնի է որպես | Markus Riva |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1986 (38 տարեկան) Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Լեյբլ | Best Music[1] |
Կայք | markus-riva.com |
![]() |
Մարկուս Ռիվա (լատիշերեն՝ Markus Riva), իսկական անուն-ազգանունը՝ Միքելիս Լաքսա (լատիշերեն՝ Miķelis Ļaksa, հոկտեմբերի 2, 1986, Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ և երաժշտական պրոդյուսեր; Թողարկել է մի շարք երաժշտական ալբոմներ, որոնցից առաջինը՝ Ticu-ն, 2009 թվականին։
Չորս տարեկանում առաջին անգամ խաղացել է մանկական ներկայացման մեջ։ Պատանեկան տարիքում ելույթ է ունեցել Ռիգայի մայր տաճարի տղաների երգչախմբում։ Հետագայում երիտասարդական հաղորդումներ է վարել, աշխատել է Capital FM ռադիոյում՝ որպես DJ, երաժշտություն է գրել մի շարք հեռուստաշոուների համար, երգել է, երաժշտական ալբոմներ է թողարկել։ Առաջին ալբոմին՝ 2009 թվականին թողարկված Ticu-ին հաջորդել է Songs from NYC («Երգեր Նյու Յորք քաղաքից») ալբոմը[2] (2010 թ.), երեք տարի անց՝ երրորդ ալբոմը՝ How It Feels խորագրով[3]։ 2017 թվականից ի վեր՝ Ռիվան է TV3 Latvia հեռուստաալիքով վարում X Faktors հեռուստաշոուն՝ The X Factor-ի լատվիական տարբերակը[4]։
Նա խոստովանել է, որ արվեստում իրեն ներշնչում են հատկապես Բեյոնսեն, Ռոբինը և Վուդի Ալենը։
Եվրատեսիլի երգի մրցույթին Լատվիան ներկայացնելու իրավունք նվաճելու նպատակով Մարկուս Ռիվան մասնակցել է երգի ընտրության հանրապետական փուլում ծավալված մրցակցությանը[5]։
2015 թվականին թողարկել է իր առաջին ռուսերեն սինգլը՝ վերնագրելով “Taty”, որի տեսաձայնագրությունը պատրաստել է Ալան Բադոևը (այն արժանացել է Music Box Ru-ի «Լավագույն դեբյուտ» մրցանակին)։ Այդ սինգլի անգլերեն տարբերակը՝ “Take Me Down” խորագրով, նա կատարել է Եվրատեսիլի համար երգի ընտրության հանրապետական մրցույթում և հասել մինչև հանրապետական ընտրական փուլի եզրափակիչ։ Ի դեպ, եվրոպական երգի այդ հեղինակավոր ստուգատեսին մասնակցելու նպատակով կազմակերպվող հանրապետական ընտրական մրցույթներին Մարկուսը մասնակցել է վեց անգամ անընդմեջ՝ 2014-ից 2019 թվականներին։
2014 թվականին իր "Lights On" երգով հանրապետական ընտրական փուլում գրավել է տասնմեկերորդ տեղը[6], 2015-ին իր „Take Me Down” երգով հասել է հանրապետական ընտրական փուլի սուպերեզրափակիչ[7][8] և գրավել երկրորդ տեղը՝ հաղթանակը զիջելով «Ամինատա» երաժշտախմբի «Love Injected» երգին[9]։
2016-ին իր "I Can" երգով հասել է կիսաեզրափակիչ[10] և ի վերջո զբաղեցրել երրորդ տեղը[11]։ Այդ նույն տարվա ապրիլին մասնակցել է ամերիկյան հանրաճանաչ երգչուհի Մրայա Քերրիի՝ Ռիգայում կազմակերպված համերգին՝ որպես օժանդակող արտիստ[12]։
2017-ին „Dynamite” երգով զբաղեցրել է վեցերորդ տեղը[13], 2018-ին՝ „This Time” երգով՝ հինգերորդ տեղը[14][15]։ 2019 թվականին, կրկնեով 2015-ի հաջողությունը, լատվիական «Սուպերնովա» հեռուստասերիալի գլխավոր մեղեդի հանդիսացող «You Make Me So Crazy» երգով հասել է սուպերեզրափակիչ, որտեղ ամենավճռական մրցակցությունում զիջել է «Carousel» երաժշտախմբի «That Night» երգին և գրավել երկրորդ տեղը։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռիվա» հոդվածին։ |
|