Մարյան Վելիկու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռումիներեն՝ Marian Velicu |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Ռումինիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 4, 1977 |
Ծննդավայր՝ | Կոմանա, Ջուրջու, Ռումինիա[1] |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 10, 2024[2][3] (47 տարեկան) |
Հասակ՝ | 160 սանտիմետր[4] |
Մարյան Վելիկու (ռումիներեն՝ Marian Velicu, հուլիսի 4, 1977, Կոմանա, Ջուրջու, Ռումինիա[1] - հուլիսի 10, 2024[2][3]), ռումինացի բռնցքամարտիկ, առաջին թեթև քաշային կարգի ներկայացուցիչ։ 1993-2002 թվականներին հանդես է եկել բռնցքամարտի Ռումինիայի ազգային հավաքականի կազմում, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մեդալակիր, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից[5]։
Մարյան Վելիկուն ծնվել է 1977 թվականի հուլիսի 4-ին Ռումինիայի Ջուրջու շրջանի Կոմանա կոմունայում։
Նա առաջին անգամ բռնցքամարտում հայտավորվել է 1993 թվականին և դարձել Ռումինիայի առաջնության բրոնզե մեդալակիր առաջին քաշային կարգում։ Երկու տարի անց նա առաջին անգամ հաղթող է ճանաչվել Ռումինիայի ազգային առաջնությունում։ Մեկ տարի անց արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի ազգային առաջնությունում։
1997 թվականին նա հաղթող է դարձել Մինսկում տեղի ունեցած միջազգային մրցաշարում։ Նույն թվականին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցած «Ոսկե գոտի» միջազգային մրցաշարում և Լեհաստանի «Ֆելիքս Շտամի» հուշամրցաշարում դարձել է հաղթող։ 1997 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Մարյան Վելիկուն դուրս է եկել միայն 1/8 եզրափակիչ։
1998 թվականին նա մասնակցել է Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցածի Գրան Պրի մրցաշարին և դարձել հաթող։ Նույն թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունա քառորդ եզրափակչ փուլում զիջել է ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կազակովին[6]։
1999 թվականին նա լավագույնն է ճանաչվել Բուխարեստի «Ոսկե գոտի» մրցաշարում։
2000 թվականին Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։ Նույն թվականին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր։ Մի շարք հաջող ելույթների շնորհիվ բռնցքամարտիկն արժանացել է Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրի՝ մինչև 48 կգ քաշայիննեի կարգում, որտեղ ժամանակից շուտ պարտվել է տիտղոսակիր կուբացի Մակրո Ռոմերոյին, որը մրցաշարի վերջում դարձել է բրոնզե մեդալակիր[7]։
Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո Վելիկուն որոշ ժամանակ մնացել է Ռումինիայի բռնցքամարտի հավաքականի կազմում և շարունակել մասնակցել խոշոր միջազգային մրցումների։ 2001 թվականին նա բրոնզե մեդալ է նվաճել Նեապոլում տեղի ունեցած «Տրոֆեո Իտալիա» միջազգային մրցաշարում։ Բռնցքամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Բելֆաստում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, որտեղ վճռորոշ խաղում պարտվել է կուբացի Յան Բարթելեմիին։ Մարյան Վելիկուն 2001 թվականին մասնակցել է Բրիսբենի Բարի կամքի խաղերին։ Նա կիսաեզրափակչում պարտվել է ամերիկացի Ռոնալդ Սայլերին, ապա երրորդ տեղի համար պայքարում պարտություն է կրել Կուբայի ներկայացուցիչ Յուրիորկիս Գամբոայից։
2002 թվականի հունվարին Դեբրեցենում նա նվաճեց Բոցկայի գավաթը [8]։
Մարյան Վելիկուն մահացել է 2024 թվականի հուլիսի 10-ին, ծանր հիվանդության պատճառով[9]։