Մարշալ Սթոուն

Մարշալ Սթոուն
անգլ.՝ Marshall Harvey Stone
Ծնվել էապրիլի 8, 1903(1903-04-08)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 9, 1989(1989-01-09)[1][2][5] (85 տարեկան)
Չեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[4][6], Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում[7], Եյլի համալսարան[4][6], Կոլումբիայի համալսարան[4][6], Սթենֆորդի համալսարան[6], Հարվարդի համալսարան[6] և Չիկագոյի համալսարան[7]
Գործունեության ոլորտմաթեմատիկա[8] և ֆունկցիոնալ վերլուծություն[8]
Պաշտոն(ներ)նախագահ, նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1926)[4][2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][8][9]
Գիտական ղեկավարGeorge David Birkhoff?[10]
Եղել է գիտական ղեկավարRichard Kadison?[10], George Mackey?[10], Christopher I. Byrnes?[10], Bernard Galler?[10], Edwin Hewitt?[10], Holbrook Mann MacNeille?[10], John Williams Calkin?[10], William Frederick Eberlein?[10], Joel Lee Brenner?[10], Ádám Korányi?[10], John Vernor Finch?[10], Matthew P. Gaffney, Jr.?[10], John J. McKibben?[10], Bruce Kellogg?[10], Michael Joseph Norris?[10] և Anne Frances O'Neill?[10]
Պարգևներ
Երեխա(ներ)Phoebe Liebig?[12]
ՀայրHarlan F. Stone?
 Marshall Harvey Stone Վիքիպահեստում

Մարշալ Հարի Սթոուն (անգլ.՝ Marshall Harvey Stone), ապրիլի 8, 1903(1903-04-08)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 9, 1989(1989-01-09)[1][2][5], Չեննայ, Հնդկաստան), անգլիացի մաթեմատիկոս։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1938)։ Գիտությունների դասավանդման Միջազգային հանձնաժողովի նախագահ (1961 թվականից), Միջազգային մաթեմատիկական միության նախագահ 1952—1954 թվականների ընթացքում,1943-1944 թվականների ընթացքում` ամերիկական մաթեմատիկական հասարակության նախագահ։ 1982 թվականին պարգևատրվել է ԱՄՆ-ի Ազգային գիտական մեդալով[13]։

Հիմնական աշխատությունները Մաթեմատիկական անալիզի, ֆունկցիոնալ անալիզի, բուլյան հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի (հատկապես քվանտային մեխանիկայում) բնագավառներում են։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու-Յորքում, ԱՄՆ-ի գերագույն դատարանի նախագահ Հառլան Ֆ. Սթոունի (1872—1946) ընտանիքում։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1922), մեկ տարի դասավանդել է այնտեղ, այնուհետև տեղափոխվեց Կոլումբիական համալսարան (1925—1927): Դիսերտացիան (դիֆերենցիալ հավասարումներից) պաշտպանեց Հարվարդում Ջորջ Դեիվիդի ղեկավարությամբ 1926 թվականին։ 1927-1931 թվականներին կրկին դասավանդում է Հարվարդի համալսարանում, 1931—1933 թվականներին Եյլի համալսարանի պրոֆեսոր է եղել, 1933—1946 թվականներին` նորից Հարվարդի համալսարանում (1937 թվականից` հիմնական պրոֆեսոր)։

Պատերազմի տարիներին կատարել է զինվորական մինիստրության հանձնարարությունները։ 1946-1968 թվականներին դասավանդել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետում (1952 թվականից ղեկավարել է այն)։ Դասավանդումը բարելավելու համար Սթոունը ֆակուլտետ հրավիրեց հայտնի մաթեմատիկոսներ` Պաուլ Հալմոշին, Անդրե Վելին, Սաունդերս Մակլեինին, Չեռն Շենին։

1968 թվականից Սթոունը դասավանդել է Մասաչուսեթսի համալսարանում։ Ավարտել է 1989 թվականին։

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրություններ ֆունկցիոնալ անալիզի (օպերատորների լուսապատկերային տեսություն), տոպոլոգիայի, բուլվեռյան հանրահաշվի շրջանակներում։ Ուսումնասիրել է գծային փոխակերպումները հիլբերտյան տարածությունում և իրենց անալիզում։ Իր կարևորագույն արդյունքներից է` մեկ պարամետրով ունիտար խմբերի ներկայացման թեորեմը, բուլյան հանրահաշվի ներկայացման համար թեորեմ և մոտարկման թեորեմ։ Կառուցել է աբստրակտ տարածության բուլյան օղակ[14]։ Կոորդինատների և իմպուլսի միջև կանոնական կոմուտացիոն առնչության միակության մասին հայտնի Սթոն-ֆոն Նեյմանի թեորեմի հեղինակներից մեկն է (1930)։ Մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ում բարձրագույն մաթեմատիկայի ռեֆորմի մեջ։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «A comparison of the series of Fourier and Birkhoff». Trans. Amer. Math. Soc. 28 (4): 695–761. 1926. doi:10.1090/s0002-9947-1926-1501372-6. MR 1501372.
  • Linear transformations in Hilbert space and their applications to analysis. New York: American Mathematical Society. 1932.[15]
  • «Boolean algebras and their applications to topology». Proc Natl Acad Sci U S A. 20 (3): 197–202. 1934. doi:10.1073/pnas.20.3.197. PMC 1076376. PMID 16587875.
  • The theory of real functions. Ann Arbor: Edwards Brothers. 1940.
  • «Mathematics and the future of science». Bull. Amer. Math. Soc. 63 (2): 61–76. 1957. doi:10.1090/s0002-9904-1957-10098-6. MR 0086013.
  • Lectures on preliminaries to functional analysis. Madras: Institute of Mathematical Sciences. 1963. Notes by B. Ramachandran{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link) (50 pages)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ Սթոուն» հոդվածին։