Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
Այլ нանվանումներ | «Marsnik-1», «Корабль-4», Марс 1960А |
Գործարկման ամսաթիվ | 1960 հոկտեմբերի 10, 14:27:49 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 650 կգ |
Մարս-1Մ համար 1 (անգլ.՝ «Марс 1М» № 1, կամ՝ «Marsnik-1», «Корабль-4»[3], Марс 1960А), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու համար։ Առաջին ԱՄԿ-ն էր, որը արձակվել էր Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում[4]։ Կայանը կառուցվել է 1Մ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Առաքելությամբ նախատեսվում էր իրականացնել Երկրի և Մարսի միջև միջմոլորակային միջավայր ուսումնասիրություններ, սակայն կայանը վթարվել է արձակման ձախողման պատճառով՝ նախքան իր առաքելությունը սկսելը[5][6]։
Մարսի մոտով անցման գնահատված ամսաթիվը 1961 թվականի մայիսի 13-ն էր։
Մարս-1Մ համար 1 կայանը արձակվել է 1960 թվականի հոկտեմբերի 10-ին Մոլնիա (8Կ78) կրող հրթիռով։ Սա Մոլնիա կրող հրթիռի առաջին թռիչքն էր։ Հրթիռը, ուներ սերիական Լ1-4Մ համարը, Ռ-7 հրթիռների ընտանիքի նոր նախագիծն էր, որի երրորդ աստիճանը փոխարինված էր, և ավելացվել էր չորրորդ աստիճան։
Արձակումը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանից։
Հեռուստատեսային պատկերային համակարգը և սպեկտրոռեֆլեկտոմետրը հեռացվել են զանգվածային սահմանափակումների պատճառով։
Հետագայում պարզվել է, որ թռիչքի երկրորդ փուլի ընթացքում հրթիռի երրորդ աստիճանի ռեզոնանսային թրթռումը առաջացրել է գիրոսկոպի անսարքություն և վնասել կրող հրթիռի դիրքի կառավարման համակարգը։ Այս խնդրից հետո հորիզոնի սենսորն անջատվեց, և հրթիռը շեղվեց իր հետագծից։ Արդյունքում հրթիռի երրորդ աստիճանին հրահանգ ուղարկվեց դադարեցնել շարժիչի աշխատանքը մեկնարկից հինգ րոպե անց։ Ի վերջո հրթիռը հասավ 120 կիլոմետր բարձրության, որից հետո նորից մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց։ Հրթիռի և կայանի բեկորներն ընկան Սիբիրում 4800 կիլոմետր հեռավորության վրա[8][9]։
|