Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1973-049A |
NSSDCA ID | 1973-049A |
SCN | 06754 |
Գործարկման ամսաթիվ | 1973 հուլիսի 25, 18:55:48 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Աշխատանքի ավարտ | փետրվարի 28, 1974 |
Զանգված | 3440 կգ[2] |
Մարս-5 (ռուս.՝ Марс 5, նաև 3ՄՍ համար 53Ս), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտությունների համար, Մարս ծրագրի մաս։ Կայանը կառուցվել է 4ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։ Կայանների արձակման համար օգտագործվել է «Բլոկ Դ» վերին աստիճանով Պրոտոն ծանր կրող հրթիռով։ Կայանը հաջողությամբ դուրս եկավ Մարսի ուղեծիր 1974 թվականին։ Սակայն մի քանի շաբաթ անց այն վթարվել է[3]։
Մարս-5 կայանի վրա տեղադրված էին մի շարք գիտական գործիքներ հետազոտություններ կատարելու համար։ Բացի տեսախցիկներից, այն ուներ ռադիոաստղադիտակ, ինֆրակարմիր ռադիոմետրով, բազմակի լուսաչափեր, բևեռաչափեր, մագնիսաչափ, պլազմային թակարդներ, էլեկտրաստատիկ անալիզատոր, գամմա ճառագայթների սպեկտրոմետր և ռադիոզոնդ[4]։ Երեք տեսախցիկներն էին՝ 52 մմ-անոց Վեգա տեսախցիկը, 350 մմ-անոց Զուլֆարը և համայնապատկերային տեսախցիկը[5]։
Լավոչկինի բյուրոյի կողմից կառուցված Մարս-5-ը 1973 թվականին Մարս արձակված երկու 3ՄՍ կայաններից երկրորդն էր, որին նախորդել էր Մարս-4-ը։
1973 թվականի արձակման պատուհանի ընթացքում արձակվեցին ևս երկու 3ՄՊ տեսակի կայաններ՝ Մարս-6 և Մարս-7, իջեցվող սարքերով։
Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1973 թվականի հուլիսի 25-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[1]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում Բլոկ Դ-ի միջոցով ուղղվեց դեպի Մարս մոլորակ։
1973 թվականի օգոստոսի 3-ին և 1974 թվականի փետրվարի 2-ին կատարեց հետագծի ուղղման մանևրներ[4]։
Կայանը Մարսի ուղեծիր հասավ 1974 թվականի փետրվարի 12-ին։ Ժամը 14:44:25-ին տիեզերանավի շարժիչները գործարկվոցին ուղեծիր մտնելու մանևրի համար։ Արդյունքում կայանը մտավ Մարսի շուրջ ուղեծիր, 1760 կիլոմետր պերիկենտրոնով և 32586 կիլոմետր ապոկենտրոնով, և 35,3 աստիճան թեքությամբ[3][4]։
Կայանի ճնշման տակ գտնվող գործիքների խցիկը սկսեց է արտահոսել Մարսի ուղեծիր դուրս գալուն պես, որը հավանաբար տեղի է ունեցել միկրոմետեորոիդի հետ բախման հետևանքով։ Կայանը դադարեցրեց իր գործունեությունը փետրվարի 28-ին՝ վերադարձնելով 180 լուսանկար, որոնցից 43-ը օգտագործելի որակի էին[4]։ Կայանի ծրագրված կյանքը Մարսի ուղեծրում պետք է լիներ երեք ամիս[6]։ Կայանի վրա տեղադրված գամմա ճառագայթների սպեկտրոմետրի միջոցով չափվել է ուրանի, թորիումի և կալիումի պարունակությունը մոլորակի մակերևույթում, արդյունքները ցույց տվեցին, որ ուսումնասիրած մակերևույթի կազմությունը նման է Երկրի վրա առկա մագմատիկ ապարներին[6]։ Տարրերի ճշգրիտ հարաբերակցությունները տարբերվում էին մակերեսի տարիքից կախված[6]։
Մարս 5-ի ինֆրակարմիր ռադիոմետրի տվյալները ցույց տվեցին, որ ցերեկային մասի մակերևույթի ջերմաստիճանը տատանվում էր −44-ից −2 °C[5][6], իսկ գիշերային մասինը՝ −73 °C էր[6]։
Կայանը նաև կատարել է մի շարք Մարսի մթնոլորտի հետազոտություններ[6]։ Կայանի փոխանցած տվյալները ցույց են տվել օզոնային շերտի առկայություն 30 կիլոմետր բարձրության վրա և ամպեր[6]։
|