Մարսի աստվածները անգլ.՝ The Gods of Mars | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ռայս Բերոուզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջոն Քարթեր, Դեյա Տորիս և Տարս Տարկաս |
Ստեղծման տարեթիվ | 1913 |
Նկարագրում է | Մարս |
Շարք | Բարսում |
Նախորդ | Մարսի արքայադուստրը |
Հաջորդ | Մարսի տիրակալները |
Կազմի հեղինակ | Ֆրանկ Շունովեր |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | A. C. McClurg |
Հրատարակման տարեթիվ | 1918 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/edgar-rice-burroughs/the-gods-of-mars |
The Gods of Mars Վիքիպահեստում |
«Մարսի աստվածները» (անգլ.՝ The Gods of Mars), Էդգար Ռայս Բերոուզի ֆանտաստիկ վեպը։ Երկրորդը նրա մարսյան շարքում։ Առաջին անգամ հրապարակվել է 1913 թվականին «All-Story» ամագրում՝ 1913 թվականի հունվարից մինչև մայիս ընկած համարներում։ Բերոուզի հոնորարը կազմել է 750 դոլար։ Վեպի գրքային հրատարակությունը կայացել է 1918 թվականին։
Վեպի առաջին գլխում Ջոն Քարթերը մահանում է Երկրի վրա և նորից տեղափոխվում է Մարսի վրա։ Դժբախտաբար նա վերակենդանանում է Դոր հովտում՝ հարավ բևեռային շրջանում, միակ վայրում Մարսի վրա, որտեղ գոյություն ունեն բաց ջրհորներ։ Մարսյան դիցաբանությունում դա անդրշիրիմյան թագավորության դարպասներն են, ուր ուղևորվում են կարմիր մարսեցիները, որոնք հասնում են հազարամյա տարիքին։ Ջոն Քարթերը, հանդիպելով անհավանական հրեշներին՝ գիշատիչ մարդ-բույսերին, նրանց ձեռքից ազատում է իր վաղեմի ընկեր Տարս Տարկասին, որը երդվել էր գտնել Քարտերին նույնիսկ անդրշիրիմյան աշխարհում։ Նրանք հայտնաբերում են, որ Դոր հովտում գոյություն ունի կենդանի մնացած սպիտակ մարդկանց՝ տարների պետություն, որոնք վերածվել են խղճուկ կանիբալների՝ մարդակերների, որոնք սնվում են կարմիր մարսեցիների սնահավահության հաշվին։ Քարտերը և Տարս Տարկասը հանդիպում են Տուվիային՝ կարմիր մարսեցիների Պտարս քաղաքի արքայադստերը։ Այդ նույն ժամանակ քրմերի վրա են հարձակվում ծովահենները։ Մարտի ժամանակ Տարս Տարկասը և Տուվիան փախչում են, իսկ Քարթերը գերի է ընկնում։
Առաջնածինների՝ Մարսի սև ռասայի ներկայացուցիչներին, որոնց թագավորությունը գտնվում է Հարավային բևեռում գտնվող ստորգետնյա ծովի ափերին և հանդիպում է Ֆայդորային՝ Մատայի Շանգի դստերը։ Սևերը երկրպագում են կենդանի աստվածուհուն՝ անհավանական ծեր մարսուհի Իսսային։ Քարթերը պետք է զոհ մատուցվի նրան մեկ տարի անց։ Բանտում Քարթերը հանդիպում է կարմիր մարսեցի տղայի և իմանում, որ դա նրա որդին է՝ ծնված Դեյա Տորիսից և անվանված Քարտորիս։ Նրանց հաջողվում է խռովություն բարձրացնել Իսսայի դեմ և տապալել նրա իշխանությունը։
Վերադառնալով Հելիում՝ Ջոն Քարթերը հայտնաբերում է, որ Դեյա Տորիսը, ուժ չունենալով դիմադրել ամուսնու և որդու մահվանը, ուղևորվել է Իսսայի մոտ ուխտագնացության։ Հայրը և պապը ուղևորվել են նրան փնտրելու և քաղաքի իշխանությունը բռնի կերպով զավթել է Զատ Արրասը՝ զոդանգացի։ Ցանկանալով պատմել իր խիզախությունների մասին՝ Ջոն Քարթերը մեղադրվում է հերետիկոսության մեջ՝ մարսյան կրոնի դրույթների նկատմամբ ոտնձգության համար, բայց նրան հաջողվում է խուսափել։ Վերադառնալով Հարավ՝ նա իմանում է, որ Դեյա Տորիսը գերի է ընկել Իսսայի մոտ՝ Քարթերի սիրեցյալ Ֆայդորայի հետ միասին։ Ֆայդորան, Տուվիան և Դեյա Տորիսը հայտնվում են Իսսայի գաղտնի տաճարում, որի մուտքը կբացվի միայն մարսյան տարին լրանալուն պես։
Վեպում մանրամասն նկարավրվում է ևս երկու մարսյան ռասա, որոնք միայն հիշատակված էին «Մարսի արքայադուստրը»-ում։ Առաջինը Տարնն է՝ սպիտակ տիրակալների ժառանգները։ Անցած դարերի ընթացքում նրանք անցել են կանիբալիզմի և ամբողջովին ճաղատացել են և այդ պատճառով ստիպված են կեղծամներ կրել։ Սև ռասան իր առաջացումը վերագրում է առասպելական Կյանքի Ծառին և այդ պատճառով մնացյալ մարսեցիներին համարում են իրենց ստրուկները։ Նրանց պետությունը արտադրողական չէ, բայց հսկայական օդային նավատորմի առկայությունը թույլ է տալիս նրանց կողոպտել Մարսի մնացած ազգերին։
Վեպը բաղկացած է քսաներկու գլուխներից[1]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսի աստվածները» հոդվածին։ |
|