Տեսակ | քաղաքային զբոսայգի |
---|---|
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Աթենքի մունիցիպալիտետ |
Տեղագրություն | Kypseli, Athens? |
Հիմնվել է | 1934 |
Մակերես | 0,277 կմ² |
Անվանված է | Մարսյան դաշտ և Արես |
Մարսյան դաշտ կամ Պեդիոն թու Արեոս (հուն․՝ Πεδίον του Άρεως), Աթենքի կենտրոնում գտնվող զբոսայգի և քաղաքում նրա շուրջը ձևավորված շրջան։ Անվանակոչված է ըստ անտիկ հռոմեական շրջանի և Փարիզի զբոսայգու։ Զբոսայգին զբաղեցնում է 27,7 հա, տեղակայած է Օմոնիա հրապարակից 1 կմ հեռավորության վրա։ Այժմ նրա տարածքը սահմանափակում են Մավրոմատեոն (Μαυροματαίων), Պրինգիպոնիսոն (Πριγκηποννήσων) փողոցները և Ալեքսանդրաս պողոտան։
Զբոսայգին նախագծվել է 1934 թվականին՝ ի պատիվ 1821 թվականին հունական հեղափոխության[1]։ 21 հերոս հավերժացված է զբոսայգում[2] տեղադրված կիսանդրիների միջոցով։ Զբոսայգու գլխավոր մուտքի առջև տեղադրված է Կոնստանտինոս I-ի՝ ձիով հուշարձանը։ Ալեքսանդրաս պողոտայից զբոսայգու երկրորդ մուտքն է, որտեղ տեղադրված է անգլիացի, ավստրալիացի և նորզելանդացի զինվորների հուշարձանը, ովքեր մասնակցել են հունական ռազմական գործողությանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Հուշարձանը լրացնում է Աթենաս[3] աստվածուհու արձանին։
2011 թվականի հունվարին Աթենք համայնքն ավարտեց զբոսայգու վերականգնումն ու վերակառուցումը։ Նախագծի նախաձեռնողն ու գլխավոր ճարտարապետը հույն ճարտարապետ Ալեքսանդրոս Տոմբազիսն է։ Զբոսայգում ընդհանուր առմամբ տնկված է 1200 ծառ, 50 000 բույս, 7500 թուփ 2500 թուփ վարդ։ Փոխված է կածանների ասֆալտե ծածկույթը. այն փոխարինել են 8800 քառակուսի մետր մարմարյա սալիկներով և 3800 քառակուսի մետր գրանիտե սալիկներով։ Բացի բնապահպանական և ակնադիտական ասպեկտներից՝ նախագծում մեծ ուշադրություն են հատկացրել նաև զբոսայգու միկրոկլիմային. զբոսայգու ջերմաստիճանն ամառային ամիսներին 3-5 աստիճանով ավելի ցածր է լինում, քան քաղաքի մյուս շրջաններում, ինչն զբոսայգին վերածում է Աթենքի[4] կենտրոնում գտնվող ձեռակերտ օազիսի։
Մարսյան դաշտ պուրակ
| |||||||||||
2009 թվականի վերակառուցված հրապարակներից մեկը
|
Մանտո Մավրոգենուսի կիսանդրին
|
{{cite web}}
: More than one of |author=
and |last=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան դաշտ (Աթենք)» հոդվածին։ |
|