Մարտա Լևիսման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1933[1] |
Մահացել է | հունիսի 13, 2022[2] |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, արխիվագետ և պատմաբան |
Երեխաներ | Mariano Clusellas?[3] |
Մարտա Լևիսման դե Կլուսելլաս (իսպ.՝ Martha Levisman de Clusellas, 1933[1] - հունիսի 13, 2022[2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի ճարտարապետ, արխիվագետ, պատմաբան[4]։ Նա առավել հայտնի է Բուենոս Այրեսում գտնվող Անտոռշաս հիմնադրամի երեք շենքերի նախագծման համար, ինչպես նաև Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի զարգացման գործում ունի իր մեծ ավանդը։ 1985 թվականին ավարտել է Անտոռշասի առաջին շենք[5]։
1952 թվականից 1958 թվականը Բեատիչ Գոլդեստեինի, Նելի Կյուիտելի և Նորա Մոնրեալի հետ սովորել է Բուենոս Այրեսի համալսարանի Ճարպատապետության և քաղաքաշինության ֆակուլտետում։ Դա անցումային ժամանակաշրջանն էր, երբ անձնակազմից որոշները դասավանդում էին Beaux Arts, երբ միևնույն ժամանակ շատերը իրենց ուշադրությունը հրավիրեցին մոդեռնիզմի վրա (հատկապես Կեսար Յանելլոն և Թոմաս Մալդոնադոն, ովքեր դասավանդում էին ինտեգրալ դիզայն)։ Նրան դասավանդել են նաև Օդիլիա Սուարեսը և Էնրիկետա Մեոլին[5]։
Նա՝ Ռոսարիոյում նոր բացված ճարտարապետության դպրոցում իր ուսումը շարունակելու համար Բուենոս Այրեսը լքելու ճանապարհին էր, սակայն Ժերարդո Կլուսելասի (1929-73) հետ հանդիպումից հետո որոշեց մնալ մայրաքաղաքում․ վերջինս դարձավ նրա գործընկերը, ամուսինը և երեք երեխաների հայրը։ 1957 թվականից Ժանելլոյի և Վլադիմիրո Ակոսայի ղեկավարությամբ սկսել է իր կարիերան համալսարանում։ 1963 թվականից 1966 թվականը ղեկավարել է Ալֆրեդո Իբարուլիայի ֆակուլտետի առաջին տարվա գործնական ծրագրերը։ Ավելի ուշ աշխատել է Մարիո Տեմպոնեի հետ։ 1984 թվականին որպես դասախոս և մշակութային գծով պատասխանատու վերադարձել է Բուենոս Այրեսի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետ, որտեղ աշխատել է մինչև 1889 թվականը, որից հետո աշխատել է դեկանի համար՝ զբաղվելով հետազոտություններով և պատմական ցուցահանդեսներ կազմակերպելով[5]։
1998 թվականից 2002 թվականը Լևիսմանը եղել է ԱՃԱԿ-ի՝ Արգենտինայի ճարտարապետության արխիվի կենտրոնի ղեկավարը (իսպ.՝ Asociación Civil para el Archivo de Arquitectura Contemporánea Argentina)[5], նա նաև եղել է ԱՃԱԿ-ի նախագահը[6]։ Որպես արխիվագետ աշխատել է Բուստիլոների ընտանիքի համար[7]։
րպես ճարտարապետ, նա ամուսնու ձեռնարկության անդամ էր։ Նրա կարևորագույն աշխատանքները, ներառյալ Բուենոս Այրեսում գտնվող Անտոռշաս հիմնադրամի երեք շենքերի նախագծերը, ավարտել է 1991 թվականին։ 1989 թվականին նրան էր հանձնարարվել Ազգային գրադարանի աշխատանքները ավարտելու գործը, որը իրենից ենթադրում էր ինտերիերի փոխոխությունները[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|