Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Martin Albert Frédéric Terrier | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Armentières | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Օլիմպիկ Լիոն | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 | Բայո | ||
2004-2016 | Լիլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 | Լիլ II | 29 | (6) |
2016-2018 | Լիլ | 11 | (1) |
2017-2018 | → Ստրասբուրգ | 16 | (3) |
2018-ներկա | Օլիմպիկ Լիոն | 14 | (2) |
2018 | → Ստրասբուրգ | 9 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017 | Ֆրանսիա Մ20 | 4 | (1) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ21 | 11 | (7) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարտեն Տերյե (ֆր.՝ Martin Terrier, մարտի 4, 1997[1], Armentières), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Տերյեն Լիլի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 22-ին՝ փոխարինելով Իվ Բիսումային Բաստիայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 14-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի ԱՍ Էքսելսիորի դեմ խաղում[6]։ Ֆրանսիայի առաջնությունում առաջին գոլը խփեց ապրիլի 29-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[7]։ Լիլի կազմում Տերյեն անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 18-ին Տերյեն 1 տարվա վարձավճարով միացավ Ստրասբուրգին[8][9]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գենգանի դեմ խաղում[10]։ Առաջին գոլը Ստրասբուրգի կազմում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Դիժոնի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 28-ին Տերյեն գոլ խփեց Անժեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Դեկտեմբերի 8-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[13]։ Ստրասբուրգի կազմում Տերյեն անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[14]։
2018 թվականի հունվարի 26-ին Տերյեն 11 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[15][16], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Ստրասբուրգ[17][18][19]։ Իր դեբյուտը Լիոնի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Մարիանո Դիասին Ամյենի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 24-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[21][22]։ Սեպտեմբերի 26-ին Տերյեն գոլի հեղինակ դարձավ Դիժոնի դեմ խաղում՝ օգնելով Լիոնին հաղթել 3-0 հաշվով[23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում ֆրանսիացին անցկացրեց հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Հոֆենհայմի դեմ խաղում[24][25]։
Տերյեն ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Հոնդուրասի դեմ խաղում[26]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Իտալիային[27]։
2019 թվականի հունվարի 2-ի դրությամբ[28]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիլ | 2016–17 | Լիգա 1 | 11 | 1 | 3 | 1 | — | 1 | 0 | 15 | 2 | |
Ստրասբուրգ (վարձավճար) | 2017–18 | 25 | 3 | 3 | 1 | 1 | 0 | 29 | 4 | |||
Օլիմպիկ Լիոն | 2018–19 | 14 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 17 | 3 | |
Կարիերայի ընդհանուր | 50 | 6 | 6 | 2 | 2 | 0 | 3 | 1 | 61 | 7 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտեն Տերյե» հոդվածին։ |
|
|