Մարտին Մալյուտին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Օմսկ, Ռուսաստան |
Հասակ՝ | 192 սանտիմետր |
Մարտին Վլադիմիրովիչ Մալյուտին (ռուս.՝ Мартин Владимирович Малютин, հուլիսի 5, 1999, Օմսկ, Ռուսաստան), ռուս լողորդ, 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն (2021), աշխարհի առաջնությունների մեդալակիր։
Մասնակցել է ջրային մարզաձևերի Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը՝ նվաճելով արծաթե մեդալ տղամարդկանց 4×200 մ ազատ ոճով և խառը 4×200 մ ազատ ոճով փոխանցումալողերում[1][2]։
2019 թվականի հուլիսի 23-ին Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում 200 մետր ազատ ոճում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա բրոնզե մեդալը կիսել է բրիտանացի Դանկան Սքոթի հետ՝ զիջելով միայն չինացի Սուն Յանին և ճապոնացի Կացուհիրո Մացումոտոյին[3]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում Մարտինը ոսկե մեդալ է նվաճել 400 մետր ազատ ոճում՝ եզրափակչում ցույց տալով 3.44,18 արդյունք[4]։ Այս մրցաշարում երկրորդ ոսկե մեդալը Մարտինը նվաճել է 4x200 մետր ազատ ոճում[5]։ Մայիսի 21-ին դարձել Է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ 200 մետր ազատ ոճում հաղթելով անձնական ռեկորդով և Եվրոպայի առաջնությունների ռեկորդով՝ 1.44, 79[6]:
Սովորել է Օլիմպիական հերթափոխի Սիբիրյան պետական ուսումնարանում։ Մարզվում է Նատալյա Նիկոլաևնա Ռոշչինայի ղեկավարությամբ[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|