Մարտին Պաս ֆր.՝ Martin Paz | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Թեմա | հակասեմականության և miscegenation? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Լիմա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նկարազարդող | Ժյուլ Ֆերա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1875 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/martinpa/martinpa.html |
Martin Paz Վիքիպահեստում |
Մարտին Պաս (ֆր.՝ Martin Paz), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1851 թվականին։ Առաջին հրատարակությունը կայացել է «Musee Des Familles» հրատարակությունում 1852 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 11-ը՝ «Հարավային Ամերիկա։ Պերուի ավանդույթները։ Մարտին Պաս, պատմական վեպ» (ֆրանսերեն՝ «L'Amérique du Sud. Moeurs péruviennes. Martin Paz, nouvelle historique») անվանումով։ Վեպի նկարազարդումները կատարվել են Ժյուլ Եվֆրատ Դեկարտի կողմից։ Այնուհետև այն հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից 1875 թվականի փետրվարի 1-ին Փարիզում՝ որպես «Կանցլեր» վեպի ներդիր։
Գործողությունները տեղի են ունենում Պերուի Լիմա քաղաքում և նրա հարակից շրջանններում։ Այնտեղ բնակություն են հաստատել երեխ խմբեր։ Իսպանական կոնկիստադորների հետնորդները գտնվում են իշխանական դիրքում, նրանք համարվում են ազնվականներ։ Հնդկացիները գտնվում են ենթակաների դիրքում, իսկ մետիսները գտնվում են միջանկյալ դիրքում՝ իսպանացիների և հնդկացիների անհանդուրժողականությամբ։ Իսպանացիների առաջնորդ է հանդիսանում մարքիզ Դոն Վերգալը, մետիսներինը՝ Անդրեաս Սերտան, իսկ հնդկացիներինը՝ Մարտին Պասը։
Անդրեաս Սերտան բարի հարաբերություններ է ստեղծում հրեա Սամուելի հետ և, գաղտնաբար, նրա հետ պայմանագորվածություն է ձեռք բերում, որ հարյուր հազար դոլարի դիմաց կնության առնի Սամուելի աղջկան՝ Սառային։ Սակայն Սառան սիրահարված է Մարտին Պասին։ Այդ սերը նրանք չեն կարողանում գաղտնի պահել Սամուելից և Պասը ստիպված է լինում փախուստի դիմել։ Սամուելը հետապնդում է նրան։ Սակայն վերջինիս հաջողվում է ազատվել հետապնդումից՝ մարքիզ Վերգալի օգնությամբ։ Նրանց միությունը, ըստ Վերգալի, անհավասար է, սակայն Սառան այցելում է Չորիլոս քաղաքի կաթոլիկական եկեղեցի և գաղտնի մասնակցում կաթոլիկների աստվածապաշտության պատարագին։
Սերտան Սամուելի հետ այցելում է Չորիլոս։ Այնտեղ, խաղատանը, նա տանուլ է տալիս իր ամբողջ գումարը։ Սամուելը չի առարկում, քանի որ այդ խաղատունը պատկանում է նրան։ Սերտան, հետևելով Սամուելի խորհրդին, ծովով բռնում է հետդարձի ճանապարհը։ Պասը հետևում է նրանց և իմանում, որ Սառան Սամուելի դուստրը չէ։ Նա իսպանական ծագում ունեցող հարուստ ազնվականի դուստրն է, որը փոթորկի ժամանակ փրկվել է, երբ ազնվականի կնոջ և երկու տարեկան աղջնակի հետ ճանապարհորդում էր այդ շրջաններում։ Սառայի մայրը մահացել է նավաբեկության ժամանակ, երբ անձնակազմը լքել է նավը և թողել այն դժվարին իրավիճակում։ Աղջկան գտել և փրկել է Սամուելը։ Սերտան ցանկանում է ամուսնանալ Սառայի հետ և նրա միջոցով արագորեն մտնել բարձրաշխարհիկ ազնվականների հասարակություն։ Նա, գումարի դիմաց, Սամուելից պահանջում է Սառայի ազնվական ծագման ապացույցները։
Մոտենում է Սերտայի և Սառայի ամուսնության օրը։ Հնդկացիները ապստամբություն են բարձրացնում, բայց Մարտին Պասը նրանց կողմից համարվում է դավաճան, քանի որ նա իր հետաքրքրությունները վեր է դասել հասարակության հետաքրքրություններից։ Ապստամբության ընթացքում Սամուելը սպանվում է հնդկացիների կողմից։ Հնդկացիները ներխուժում են Սամուելի տուն, սակայն Պասին հաջողվում է Սառայի հետ փախչել Վերգալի տուն։ Այնտեղ Վերգալը իմանում է որ Սառան իր դուստրն է, որին նա համարում էր մահացած։ Մետիսները ցանկանում են վրեժ լուծել Վերգալի մարդկանցից և Մարտին Պասից։ Վերգալը և Պասը փախուստի են դիմում, իսկ Սառան գերևարվում է հնդկացիների կողմից և մահվան դատապարտվում։ Հնդկացիները ցանկանում են կանոեով նրան նետել ջրվեժի մեջ։ Պասը, ճեղքելով հնդկացիների նետերի տարափը, հասնում է կանոեին և զոհվում Սառայի հետ միասին։
Վեպը բաղկացած է տասը գլուխներից[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Պաս» հոդվածին։ |