Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտին Ֆիփս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1968[1] (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մանչեսթերի համալսարան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Մարտին Ֆիփս (անգլ.՝ Martin Phipps, օգոստոսի 1, 1968[1]), անգլիացի կոմպոզիտոր է։ Նրա հիմնական ստեղծագործական ուղղությունը ֆիլմերի երաժշտությունն է։
Ծնվել է 1968 թվականին։ Մանկությունը անցել է երաժիշտների շրջապատում։ Տարված թատերական արվեստով, նա սովորում է Մանչեստերի թատերական համալսարանում։ 1994 թվականին նա սկսում է աշխատել «BBC» -ի համար։ Առաջին ճանաչումը ձեռք է բերել 1996 թվականին՝ " Eureka Street" ֆիլմի երաժշտությունը գրելուց հետո։ Իր ամենալավ աշխատանքներից են "Հյուսիս և Հարավ" և "Կույս Թագուհին" մինի-սերիաների համար գրած երաժշտությունները։ Նա ստացել է Իվոր Նովելլոյի անվան մրցանակը լավագույն երաժշտություն անվանակարգում։ Վերջին ժամանակներում նրա վառ աշխատանքներից են "Համոզմունք" (2007) և "Իմաստ և զգայունություն" (2008) ֆիլմերի երաժշտությունները։ Նա ստացել է նաև բրիտանական կինոմատոգրաֆիայի ԲԱՖՏԱ մրցանակը։
|