Մարտինե Գրաել | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Martine Soffiatti Grael |
Մասնագիտացում | առագաստանավորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1991[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Հասակ՝ | 1,68 մետր |
Քաշ | 61 կիլոգրամ |
Մարտինե Գրաել (պորտ.՝ Martine Soffiatti Grael, փետրվարի 12, 1991[1], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մարզիկ (նավասպորտ)[2][3], որը հանդես է գալիս 49-րդ FX դիսցիպլինայում։ Կաենա Կունզիի հետ միասին դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն[4] և երկակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020)։
Մարտինեն ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայրը՝ Տորբեն Գրաելը, «Աստղային» դասի երկակի օլիմպիական չեմպիոն է, հորեղբայրը՝ Լարս Գրաելը, Օլիմպիական խաղերի երկակի բրոնզե մեդալակիր է, եղբայրը՝ Մարկո Գրաելը, մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի։ Մարտինեն նաև բրազիլացի մարզիկներ Ակսել և Էրիկա Պրեբեն Շմիդտների թոռնուհին է, որոնք հանդես են եկել 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերում։
Մարտինեն և Կաենա Կունզին սկսել են մրցել միմյանց դեմ, երբ նրանք 13 տարեկան էին, սակայն չնայած դրան, ընկերական հարաբերություններ են պահպանել մրցություններից դուրս[5]։ 2004 և 2006 թվականներին դարձել է չեմպիոն «Օպտիմիստ» դիսցիպլինայում, որը կիրառվում է երեխաներին առագաստային սպորտի հիմունքների ուսուցման համար։ 2009 թվականին Մարտինեն և Կաենան, որոնք հանդես էին գալիս միասին, դարձել են «420» դասի պատանիների աշխարհի չեմպիոններ։ Շուտով, դառնալով պատանիների չեմպիոն, Մարտինեն որոշել է զույգ կազմել Իզաբել Սվանի հետ, որը 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել «470» դասում՝ սկսելով նախապատրաստվել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին։ Զույգը պարտվել է Սվանինախկին զուգընկեր, խաղերի բրոնզե մեդալակիր Ֆեռնանդե Օլիվեյրայի և Անա Բարբաչանիին[6]։
2014 թվականին Մարտինեն Կաենայի հետ միասին դարձել է 49-րդ FX կարգի աշխարհի չեմպիոն։ 2015 թվականին Պանամերիկյան խաղերում երկրորդն է դարձել, այդ պատճառով 2016 թվականի Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Օլիմպիական խաղերում կրկնել է աշխարհի առաջնության հաջողությունը՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայի ներկայացուցիչներից, որոնք գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը երեք միավորի տարբերությամբ։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։
Տարի | Վայր | Դաս | Մրցություն |
---|---|---|---|
2008 | 4 | 420 | ![]() |
2009 | 4 | 420 | ![]() |
2009 | ![]() |
420 | ![]() |
2010 | 7 | 470 | ![]() |
2011 | 8 | 470 | ![]() |
2012 | 8 | 470 | ![]() |
2013 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2014 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2015 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2016 | 6 | 49-րդ FX | ![]() |
2016 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2017 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2019 | ![]() |
49-րդ FX | ![]() |
2021 | ![]() |
49-րդ FX | ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինե Գրաել» հոդվածին։ |
|