Մաքս Բարֆելդտ | |
---|---|
գերմ.՝ Max von Bahrfeldt | |
փետրվարի 6, 1856[1] - ապրիլի 11, 1936[1] (80 տարեկան) | |
Ծննդավայր | Գերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Մահվան վայր | Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Շարլեռուա ճակատամարտ |
Պարգևներ |
Մաքս Բարֆելդտ (գերմ.՝ Max Ferdinand von Bahrfeldt, փետրվարի 6, 1856[1], Գերսվալդե, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա - ապրիլի 11, 1936[1], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[1]), գերմանացի դրամագետ և ռազմական գործիչ, հետևակի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Անտիկ դրամագիտության բնագավառի խոշոր մասնագետ, հատկապես Հռոմի հանրապետության դրամների գծով։
Գերմանացի դրամագետ Էմիլ Բարֆելդտի կրտսեր եղբայրը[2]։
Սովորել է Վալշտատի և Բեռլինի կադետական կորպուսում։ Պատանեկան տարիներից հրապուրվել է դրամագիտությամբ։ Մասնագիտացել է հիմնականում Հռոմեական հանրապետության և Ներքին Սաքսոնիայի դրամների գծով։ 1873 թվականին, ստանալով սպայական կոչում, գործուղվել է 75-րդ հետևակային գունդ։ 1874 թվականին Շտադում լույս է ընծայում դրամագիտության մասին իր առաջին աշխատությունը։ 1874 թվականից եղել է «Numismatisch-Spragistischen Anzeiger. Zeitung für Münz-, Siegel-und Wappenkunde» հանովերյան թերթի խմբագրի տեղակալը։ 1876 թվականից մինչև 1882 թվականը Շտադի գնդային համհարզն էր, միաժամանակ տեղական պատմա-գավառագիտական ընկերության քարտուղարը։ 1878 թվականին ամուսնացել է։ 1882 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Պրուսական ռազմական ակադեմիայում։ 1911 թվականից honoris causa Գիսենի համալսարանի փիլիսոփայության դոկտոր է, 1921 թվականից Հալլեի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1911 թվականից մինչև 1913 թվականը Օլշտինի 37 դիվիզիայի հրամանատարն էր[3]։ 1912 թվականին պարգևատրվել է Թագավորական դրամագիտական ընկերության մեդալով։ 1913 թվականին ստանում է պրուսական տոհմական ազնվականի տիտղոս։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է 19-րդ ռեզերվային դիվիզիայի հրամանատար, իսկ 1915 թվականի հունիսից մինչև 1916 թվականը՝ 10-րդ ռեզերվային դիվիզիայի։ Մասնակցել է Շարլերուի, Սեն-Կանտենի, Մառնի, Շամպանի առաջին և Վերդենի ճակատամարտերին։ 1917 թվականին ընդունվել է Գերմանական հայրենական կուսակցության մեջ, ավելի ուշ Գերմանական ազգային հայրենական կուսակցության և Պողպատյա սաղավարտի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Բարֆելդտ» հոդվածին։ |
|