Մաքս Հոլոուեյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Waianae, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Հավայացիներ և Samoan Americans? |
Կրթություն | Waianae High School? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ |
Ամուսին | Alessa Quizon?[1] |
Max Holloway Վիքիպահեստում |
Մաքս Հոլոուեյ (անգլ.՝ Max Holloway, դեկտեմբերի 4, 1991, Waianae, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ կիսաթեթև քաշային կարգում։ UFC-ի կիսաաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն[2]։ Զբաղեցնում է 6-րդ հորիզոնական UFC-ի լավագույն մարտիկների ցանկում՝ անկախ քաշային կարգից ըստ Sherdog-ի[3] և 5-րդը ըստ UFC-ի[4]։
Մաքս Հոլոուեյը սամոանյան և անգլիական արմատներով հավայացի է, ծնվել և մեծացել է Հավայան կղզիներում՝ Վաիանայ քաղաքում։ Դպրոցում հետաքրքրվել է մարտարվեստով, զբաղվել քիքբոքսինգով, հետո անցել MMA-ին և 19 տարեկանում ռեկորդ է սահմանել՝ 4:0: Ապրում և մարզվում է ԱՄՆ-ի կղզային նահանգում։
UFC-ում իր նորամուտը նշել Է 2012-ին՝ պարտվելով Դաստին Պորյեին ցավեցնող հնարքով, այնուհետև եղել են հաղթանակներ և պարտություններ, որոնցից մեկից հետո (Քոնոր ՄաքԳրեգորին) Մաքսը 4 տարվա ընթացքում 11 անընդմեջ հաղթանակ է տարել և խլել է երբեմնի անպարտելի Ժոզե Ալդուի գոտին։
Մաքսը 2012-ին ամուսնացել է Հավայան մոդել Կաիմանե Պաալուխի հետ։ Զույգը 2012-ին որդի է ունեցել։ Մարտերին մշտապես դուրս է գալիս այդ նահանգի դրոշով, նույնիսկ նրա շորտերի գունավորումը Հավայան կղզիների դրոշի նման է, այլ ոչ թե` ԱՄՆ-ի։
2016-ի դեկտեմբերի 10-ին Հոլոուեյը նոկաուտի է ենթարկել Էնտոնի Պետտիսին UFC 206 մրցաշարում և նվաճել է UFC-ի միջանկյալ չեմպիոնի տիտղոսը։ 2017 թվականի հունիսի 3-ին UFC 212 մրցաշարին Բրազիլիայում Մաքս Հոլոուեյը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել UFC-ի թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Ժոզե Ալդոյին՝ դրանով իսկ նվաճելով UFC-ի չեմպիոնի տիտղոսը կիսաթեթև քաշային կարգում։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Դեթրոյթում (ԱՄՆ) կայացած UFC 218 մրցաշարում Հոլոուեյը ռևանշ է ունեցել Ժոզե Ալդոյի հետ, Հոլոուեյը կրկին նոկաուտի է ենթարկել Ալդոյին երրորդ ռաունդում՝ պաշտպանելով UFC-ի չեմպիոնի գոտին կիսաթեթև քաշային կարգում։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Տորոնտոյի (Կանադա) UFC 231 մրցաշարում չեմպիոնը պետք է հանդիպեր անպարտելի հակառակորդ Բրայան Օրտեգայի հետ, ամբողջ մենամարտի ընթացքում չեմպիոնը գերիշխում էր հակառակորդի նկատմամբ։ Պայքարը դադարեցվել է բժշկի կողմից 4-րդ ռաունդում, դրանով իսկ Հոլոուեյը կրկին պաշտպանել է տիտղոսը։ 2019-ի ապրիլի 13-ին տեղի է ունեցել Հոլոուեյ-Պորյեի մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտն ավարտվել է Պորյեի հաղթանակով` մրցավարների միաձայն որոշմամբ։ 27 հուլիսի 2019 Հոլոուեյը պաշտպանել է UFC-ի չեմպիոնական տիտղոսը Ֆրենկե Էդգարի հետ մենամարտում։ Դեկտեմբերի 15-ին կորցրել է տիտղոսը Ալեքսանդր Վոլկանովսկու հետ մենամարտում։ 2020 թվականի հուլիսի 11-ին կայացել է ռևանշը, որում Մաքսը պարտվել է առանձին որոշմամբ։
Նախորդող՝ Ժոզե Ալդու |
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի 4-րդ չեմպիոն 2017 թվականի հունիսի 3 - 2019 թվականի դեկտեմբերի 15 |
Հաջորդող՝ Ալեքսանդր Վոլկանովսկի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Հոլոուեյ» հոդվածին։ |
|