Մաքս Մաքսուդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1881[1] |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 20, 1976[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1912-1949 |
Մաքս Մաքսուդյան (հունիսի 12, 1881[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1976[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսահայ դերասան։
Մաքս Մաքսուդյանը ծնվել է Իզմիրում։ 12 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է Ֆրանսիա։ 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզ» նշանավոր դերասան Սիլվենին։ Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին։ Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում։ Խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911)[2]։
1912-1949 թվականներին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում[3]`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Մաքսուդյան» հոդվածին։ |
|