Մաքսիմ Գլուշենկով

Մաքսիմ Գլուշենկով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1999(1999-07-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սմոլենսկ, Ռուսաստան
Հասակ 179 սանտիմետր[2]
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սմոլենսկ
2010-2013 Ռուսաստան Կոնոպլյովի անվան ակադեմիա
2013-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
2014-2016 Ռուսաստան Չերտանովո

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Ռուսաստան Չերտանովո 65 (26)
2018  Ռուսաստան Չերտանովո-2 2 (2)
2019—մ.հ. Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 5 (0)
2019—մ.հ.  Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 2 (1)
Ազգային հավաքական
2017 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 12 (7)
2017 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (0)
2017-2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20) 6 (5)
2019—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.5.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25.3.2019

Մաքսիմ Ալեքսանդրովիչ Գլուշենկով (ռուս.՝ Максим Александрович Глушенков, հուլիսի 28, 1999(1999-07-28)[1], Սմոլենսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանում «Սմոլենսկ» ֆուտբոլային ակումբի տեղի խմբակում. առաջին մարզիչը եղել է Սերգեյ Պուչկովը։ Հոր պնդմամբ 11 տարեկանում տեղափոխվել է ավելի հեռանկարային Կոնոպլյովի ֆուտբոլային ակադեմիա (Տոլյատի)։ Երեք տարի հետո տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», բայց հաճախակի վնասվածքների պատճառով չի կարողացել ամրապնդել տեղը թիմում և շուտով հայտնվել է մայրաքաղաքային մեկ այլ դպրոցում՝ «Չերտանովո»[3]։ Սկսել է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց ոչ բարձրահասակ լինելու պատճառով աստիճանաբար վերաորակավորվել է որպես եզրային հարձակվող և եզրային կիսապաշտպան։

2016 թվականի հուլիսի 29-ին «Չերտանովոյի» կազմում անցկացրել է իր նորամուտային խաղը ՊՖԼ առաջնությունում ընդդեմ «Կալուգայի»[4], իսկ օգոստոսի 18-ին խփել է առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ աչքի ընկնելով «Էներգոմաշ» ակումբի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 22 խաղ և խփել 7 գնդակ։ 2017/18 մրցաշրջանում խփել է արդեն 9 գնդակ՝ անցկացնելով 25 խաղ և օգնել է թիմին հաղթել ՊՖԼ առաջնությունում (Արևմուտք տարածաշրջան) և դուրս գալ Ֆուտբոլի ազգային լիգա։ 2018/19 ՖԱԼ առաջնության աշնանային հատվածում խփել է 11 գնդակ՝ դառնալով մրցաշարի երկրորդ ռմբարկուն։

2019 թվականի հունվարի 4-ին իր թիմակից Նաիլ Ումյարովի հետ միասին պաշտոնապես տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ[6]։ 2019 թվականի մարտի 11-ին կատարել է իր նորամուտը «Սպարտակ-2»-ի կազմում՝ ՖԱԼ առաջնության՝ Զենիթ-2 ֆարմ-ակումբի դեմ խաղում (1:1) խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում և գոլ խփելով հանդիպման 51-րդ րոպեին[7]։ 2019 թվականի մարտի 17-ին կատարել է իր նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում՝ Պրեմիեր լիգայի՝ «Զենիթի» դեմ խաղի 73-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Տաշաևին[8]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից հրավիրվել է տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներ։ 2019 թվականի մարտին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական[9]։ Մարտի 22-ին իր նորամուտն է կատարել երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Շվեդիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի դեմ ընկերական խաղին (2:0)[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ալեքսանդր Անատոլևիչ Գլուշենկով (ծնվել 1971 թվականին), նախկին ֆուտբոլիստ, պաշտպան[11]։ Հայտնի է Սմոլենսկի «Կրիստալ», «Սմոլենսկ» և Բրյանսկի «Դինամո» ակումբներում իր ելույթներով։ 2019 թվականի մարտի տվյալներով՝ Սմոլենսկի «Դնեպր» ակումբի ադմինիստատոր։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Չերտանովո»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Գլուշենկով» հոդվածին։