Մաքսիմ Ժեստոկով ռուս.՝ Максим Жестоков | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաքսիմ Անդրեևիչ Ժեստոկով, (հունիսի 19, 1991[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Փյունիկ» ակումբի պաշտպան։
Եղել է Կազանի սպորտի երրորդ մանկապատանեկան դպրոցի սան։ 2007 թվականից խաղացել է «Ռուբին»[2] մարզական ակումբի փոխարինող կազմում։ Նա իր առաջին խաղը խաղացել է «Ռուբին» թիմի կազմում «Ամկարա»-ի դեմ, փոխարինվելով խաղի[3] 31-րդ րոպեին, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2012 թվականի փետրվարի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Կամազ»[4] ակումբ։ 2012 հուլիսի 12-ին դարձել է «Խիմոկ»-ի[5] ֆուտբոլիստ։ 2012 թվականի Սեպտեմբերի 20-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը դադարեցվել է[6]։
2013 թվականի Մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ուսանողական թիմի ընդլայնված ցանկում, Կազանում[7] տեղի ունեցող համաշխարհային ունիվերսիադային մասնակցելու համար։ Հունիսի 23-ին նա ներառվել է խաղացողների վերջնական ցանկում[8]։
2012 թվականին ԱՊՀ և Բալթիայի երկրների ֆուտբոլի գավաթակիր։
|