Մաքսիմ Օրեշկին Максим Станиславович Орешкин | |||
| |||
---|---|---|---|
Նախորդող | Ալեքսեյ Ուլյուկաև Եվգենի Ելին | ||
| |||
Կրթություն՝ | Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մենեջեր և տնտեսագետ | ||
Ծննդյան օր | հուլիսի 21, 1982 (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Ռուսաստան | ||
Մաքսիմ Օրեշկինը (ռուս.՝ Максим Станиславович Орешкин, հուլիսի 21, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, Ռուսաստանի ֆինանսների նախարար (2016 թվականի նոյեմբերի 30-ից)[1]։
2002 թվականին ավարտել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի բակալավրիատը, իսկ 2004 թվականին՝ մագիստրատուրան[2][3]։
2002 թվականի հունիսից մինչ 2006 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ, առաջին կարգի տնտեսագետ, առաջատար տնտեսագետ։
2006 թվականի հունիսից մինչ 2010 թ. հուլիսը եղել է ԲԲԸ Ռոսբանկի ավագ մենեջեր, տնօրեն, կառավարիչ-տնօրեն։
2010 թվականի հուլիսից մինչ 2012 թվականի հունիսը եղել է ՓԲԸ Կրեդի Ագրիկոլի կորպորատիվ և ներդրումային բանկի Ռուսաստանում և ԱՊՀ-ում վերլուծական դաշինքի ղեկավարը։
2012 թվականի հունիսից մինչ 2013 թ. օգոստոսը եղել է Ռուսաստանի ՓԲԸ ՎՏԲ Կապիտալի գլխավոր տնտեսագետ։
2013 թվականի սեպտեմբերից մինչ 2015 թվականի մայիսի 3-ը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն։ 2013 թվականին, ներգրավվել է կառավարչական պահուստային կադրերում, որը գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո։
2015 թվականի մայիսի 3-ից մինչ 2016 թ. նոյեմբերի 30՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի տեղակալ։ Համակարգում էր բյուջետային մասի մակրոտնտեսական հարցերը , բյուջետային համակարգի ռիսկերի վերլուծությունը, եկամուտների գնահատումը և կանխատեսումը, դրամավարկային քաղաքականության հարցերը[4]։
2016 թվականի նոյեմբերի 30-ից՝ Տնտեսական զարգացման նախարար [5]։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Եկամտի ընդհանուր գումարը տարեկան 2016 թվականին կազմել է 16 մլն 543 հազար ռուբլի[6]։ Տիրապետում է անգլերեն լեզվին[4]։
Մայրը՝ Նադեժդա Նիկիտինան, Մոսկվայի պետական շինարարական համալսարանի պրոֆեսոր է, ավագ եղբայր Վլադիսլավը՝ ՌԴ Կենտրոնական Բանկի ներդրումային բանկիր և բարձրաստիճան աշխատակից[7][8]։