Մեգ Ռոսոֆ

Մեգ Ռոսոֆ
անգլ.՝ Meg Rosoff
Ծնվել էհոկտեմբերի 16, 1956(1956-10-16)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[1][4]
Մասնագիտությունգրող, վիպասան, հեղինակ և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի դպրոց և Հարվարդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներHow I Live Now?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքmegrosoff.co.uk
 Meg Rosoff Վիքիպահեստում

Մեգ Ռոսոֆ (անգլ.՝ Meg Rosoff, հոկտեմբերի 16, 1956(1956-10-16)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[1][4][6]), Լոնդոնում բնակվող ամերիկացի գրող։ Հայտնի է «Ինչպես եմ հիմա ապրում» ("How I Live Now", 2004) վեպի համար, որն արժանացել է Գարդիանի մրցանակի, Printz մրցանակի և Branford Boase մրցանակի և ընդգրկվել Whitbread մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Նրա երկրորդ վեպը՝ «Ամեն դեպքում» (Just in Case, 2006), արժանացել է Քարնեգի ամենամյա մրցանակի՝ ճանաչելով տարվա լավագույն մանկական գիրք[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգ Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին Բոստոնում, ընտանիքի չորս դուստրերից եղել է երկրորդը[8]։ 1974-1977 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Լոնդոն՝ Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում ուսանելու քանդակագործություն[9]։ Կրթությունը Հարվարդում ավարտելու նպատակով 1980 թվականին վերադարձել է ԱՄՆ, 9 տարի ապրել Նյու Յորքում, որտեղ աշխատել է հրատարակչությունում և գովազդի գործակալությունում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին՝ 32 տարեկանում[8], Ռոսոֆը վերդարձել է Լոնդոն։ 1989-2003 թվականներին որպես հեղինակային իրավունքի պաշտպան աշխատել է տարբեր գովազդային գործակալություններում։ Վեպեր սկսել է գրել, երբ կրտսեր քույրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։ Դեռահասների համար գրված նրա «Ինչպես եմ հիմա ապրում» վեպը տպագրվել է 2004 թվականին, նույն շաբաթվա ընթացքում նրա քրոջ մոտ հայտնաբերվել է կրքագեղձի քաղցկեղ[8]։ Վեպն արժանացել է Գարդիանի մանկական արկածային գրքի մրցանակի[9][10] և Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի ամենամյա Michael L. Printz մրցանակի[11]։ 2005 թվականին հրատարակվել է Ռոսոֆի Meet Wild Boars ստեղծագործությունը, որը պատկերազարդել է Սոֆի Բլեքոլը։ «Ամեն դեպքում» վեպը հրատարակվել է 2006 թվականին և արժանացել է Քարնեգի մեդալի[7] և գերմանական Deutscher Jugendliteraturpreis մրցանակի։ Ռոսոֆի երրորդ վեպը՝ «Ինչ էի ես», տպագրվել է 2007 թվականի օգոստոսին։

«Ինչպես եմ հիմա ապրում» վեպի հիման վրա ռեժիսոր Քևին Մաքդոնալդը նկարահանել է համանուն ֆիլմը[12]։

Գրական տապան փառատոնի մասնակից է։

Պատկերագրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Meet Wild Boars, illustrated by Sophie Blackall (2005)
  • Jumpy Jack and Googily, illustrated by Sophie Blackall (2008)
  • Wild Boars Cook, illustrated by Sophie Blackall (2010)

Միջին դասարանի գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Good Dog, McTavish, illustrated by Grace Easton (2017)
  • McTavish Goes Wild, illustrated by Grace Easton (2018)
  • How I Live Now (2004)
  • Just in Case (2006)
  • What I Was (2007)
  • The Bride's Farewell (2009)
  • Moose Baby (originally Vamoose) (2010)
  • There Is No Dog (2011)
  • Picture Me Gone (2013)
  • Jonathan Unleashed (2016)
  • London Guide: your passport to great travel (Washington: Open Road, 1995), by Rosoff & Caren Acker

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թագավորական գրական ընկերության անդամ (2014)
  • Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակ (2016)[13]
  • Հոմերտոն քոլեջի գիտաշխատող, Քեմբրիջ

Անհատական գիրք մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես եմ հիմա ապրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գարդիան մանկական գեղարվեստական մրցանակ, 2004[10]
  • Michael L. Printz Award (ԱՄՆ), 2005[11]
  • Բրանդֆորդ Բոաս մրցանակ, 2005 (առաջին վեպ)
  • Der Luchs des Jahres, 2005
  • LA Times Book Prize, առաջադրվել է, 2005
  • Whitbread Children's Book Award, առաջադրվել է, 2005
  • Orange First Novel prize, առաջադրվել է, 2005
  • Deutscher Jugendliteraturpreis, առաջադրվել է, 2006

Ամեն դեպքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քարնեգի մեդալ, 2007 թ.[7]
  • Deutscher Jugendliteraturpreis, 2008
  • Finalist 2007 LA Times Book Prize, առաջադրվել է, 2007
  • Booktrust Teenage Prize, առաջադրվել է, 2007
  • Costa Book Award, առաջադրվել է, 2007
  • Der Luchs des Jahres, 2008
  • Քարնեգի մեդալ, առաջադրվել է, 2008[14]
  • Costa Book Award, առաջադրվել է, 2008
  • New Angle Prize, առաջադրվել է, 2009

Հարսնացուի հրաժեշտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքս մրցանակ, 2010
  • Քարնեգի մեդալ, առաջադրվել է, 2011
  • ԱՄՆ ազգային գրքի մրցանակ, առաջադրվել է, 2013[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://web.archive.org/web/20160405135219/http://jeugdliteratuur.org/auteurs/meg-rosoff
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  5. https://carnegiegreenaway.org.uk/archive/carnegie-medal-winners/
  6. «Birthdays». The Guardian. Guardian News & Media. 2014 թ․ հոկտեմբերի 16. էջ 47.
  7. 7,0 7,1 7,2 (Carnegie Winner 2007) Արխիվացված 29 Հունվար 2013 Wayback Machine. Living Archive: Celebrating the Carnegie and Greenaway Winners. CILIP. Retrieved 7 August 2012.
  8. 8,0 8,1 8,2 «Pieces of Me». London: The Guardian. 2008 թ․ հուլիսի 23. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին. Retrieved 10 November 2008.
  9. 9,0 9,1 Guardian Children's Fiction Prize 2004 (top page). guardian.co.uk. 7 August 2012.
  10. 10,0 10,1 "Guardian children's fiction prize relaunched: Entry details and list of past winners". guardian.co.uk 12 March 2001. Retrieved 7 August 2012.
  11. 11,0 11,1 11,2 "Michael L. Printz Winners and Honor Books" Արխիվացված 26 Մարտ 2014 Wayback Machine. YALSA. American Library Association. Retrieved 8 March 2013.
  12. Catsoulis, Jeannette (2013 թ․ նոյեմբերի 7). «Young Love, Interrupted by a Nuclear Bomb». The New York Times.
  13. Young adult author Meg Rosoff wins Astrid Lindgren award, BBC News, 5 April 2016
  14. "2013 National Book Awards". National Book Foundation. Retrieved 2013-10-21.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգ Ռոսոֆ» հոդվածին։