Մեգան Փարկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 24, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Lindsay, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Oakridge Secondary School? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին | Tyler Hilton? |
![]() |
Մեգան Փարկ (անգլ.՝ Megan Park, հուլիսի 24, 1986[1], Lindsay, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ծնողներից թաքուն» հեռուստասերիալում խաղացած Գրեյս Բոումեն դերով։
Իր կարիերան սկսել է փոքր դերերով 6 տարեկան հասակից։ Խաղացել է «Անժելայի աչքերը» և «Չարաճճիություններ քոլեջում» ֆիլմերում։ Որպես հյուր աստղ՝ Պարկը Դիսնեյ ալիքի «Ապրել Դերեկի հետ» հանրահայտ շոուում խաղացել է Էմմի դերը, աղջիկ, որը սիրահարված էր Դերեկին, և որը չիրլիդերի ղեկավարն էր ու Մաքսի նախկին ընկերուհին։ Նրա ամենամեծ դերը համարվել է АВС ալիքի «Ծնողներից թաքուն» շոուում խաղացած դերը, որտեղ կատարել է առանցքային կերպարներից մեկի՝ Գրեյս Բոումենի՝ նվիրյալ քրիստոնյայի և չիրլիդերի դերը։
2013 թվականին ընտրվել է «Ոչ պիտանի ժամադրության համար» հեռուստասերիալի Նիկի դերում, որտեղ պետք է փոխարիներ դերասանուհի Բրիգու Հիլանին «Ստորին հարկ» հեռուստասերիալում զբաղվածության պատճառով։ Սակայն նկարահանումների ժամանակացույցը ճշգրտելուց հետո Բրիգան վերադարձել է իր դերին[2]։
2015 թվականին խաղացել է «Վերջին ծեսը» սարսափ–թրիլլերում[3]։
2006 թվականի հուլիսին սկսել է հանդիպել դերասան և երաժիշտ Թայլեր Հիլթոնի հետ, որի հետ ծանոթացել է «Չարաճճիություններ քոլեջում» ֆիլմի նկարահանումների ժամանակ[4]։ 2013 թվականի դեկտեմբերին նրանք նշանադրվել են[5][6], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ամուսնացել[7][8]։ 2019 թվականի փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ զույգը վերջերս դուստր է ունեցել, որին անվանել են Ուինի Հիլթոն[9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2003 | Հիմա բոլորը հակառակն է | This Time Around | երիտասարդ Կարա Կաբոտ |
2004 | Սև պատգամախոս | Dark Oracle | Էյնսլի |
2004 | Սկյուռիկի տուն | Some Things That Stay | Բրենդա Մյորֆի |
2005 | Ճանապարհ դեպի Սուրբ Ծնունդ | The Road to Christmas | Հիլլի |
2006 | Անժելայի աչքերը | Angela’s Eyes | Զոյ |
2007 | Չարաճճիություններ քոլեջում | Charlie Bartlett | Ուիթնի Դրամմոնդ |
2007 | Մեռածների օրագիր | Diary of the Dead | Ֆրենսին Շեյն |
2007 | Ապրել Դերեկի հետ | Life with Derek | Էմմի |
2007 | Մութ սենյակ | The Dark Room | Զոյ |
2008-2013 | Ծնողներից թաքուն | The Secret Life of the American Teenager | Գրեյս Բոումեն |
2010 | Սիրված ուսուցիչ | The Perfect Teacher | Դևոն Քորի |
2010 | Անտուրաժ | Entourage | աղջիկ |
2011 | Մոխրոտի պատմությունը 3 | A Cinderella Story: Once Upon a Song | Բեֆ Վան Ռավենսվի |
2011 | Երջանիկ ավարտ | Happy Endings | Հլոյա |
2012 | Գաղտնի գործակալ | So Undercover | Քոթոն |
2012 | Նորությունների բաժին | The Newsroom | Գվեն |
2013-2014 | Հարևաններ | The Neighbors | Ջեյն |
2014 | Վիճակախաղ | The Lottery | Ռոուզ |
2015 | Սենյակ | Room | Լաուրա |
2015 | Վերջին ծեսը | Demonic | Ջուլս |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Փարկ» հոդվածին։ |
|