Մեդիաստինիտ միջնորմի բջջանքի բորբոքումն է։ Բնորոշվում է համառ ընթացքով և բարձր մահացությամբ։
Ըստ Իվանովի 1959 առաջարկված դասակարգման՝
Ա․ Ըստ էթիոլոգիայի
Բ․ Ըստ տեղակայման
Գ․ ըստ էքսուդատի բնույթի
Դ․ Ըստ կլինիկական ընթացքի
Ե․ Ըստ տարածվածության
Իվանովի առաջարկած դասակարգումը թույլ է տալիս ոչ միայն լիարժեք գնահատել յուրաքանչյուր դեպքը, այլ նաև ռացիոնալ կերպով ընտրել բուժական տակտիկան։
Սուր մեդիաստինիտը միջնորմի բջջանքի սուր թարախային բորբոքումն է, որը մեծմասամբ ընթանում է ֆլեգմոնայի և ավելի հազվագյուտ՝ թարախակույտի ձևով։ Այս հիվանդությունը հաճախ առաջանում է կարդիովրիաբուժական միջամտությունների հետևանքով (հիմնականում աորտոկորոնար և մամարոկորոնար շունտավորում) ։ Մեդիստինիտների զարգացման հաճախականությունը այսպիսի միջամտությունների դեպքում կազմում է 1-2 %։ Սուր մեդիաստինիտ կարող է կարող է զարգանալ նաև միջնորմի բաց վնասվածքների, կերակրափողի, շնչափողի և գլխավոր բրոնխի թափածակման հետևանքով, միջնորմի այլ օրգանների վրա վիրահատական միջամտությունների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրներ հետևանքով՝ վիրահատված կերակրափողի կարերի անբավարարություն և այլ։ Սուր մեդիաստինիտը սովորաբար ընթանում է ֆլեգմոնայի ձևով, պրոցեսի մեջ ընդգրկելով ողջ բջջանքև։ Հազվադեպ լինում է սահմանափակ ձևով։
Կլինիկական պատկերը բնութագրվում է ախտանիշների բազմազանությամբ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի
Սուր թարախային մեդիաստինիտին բնորոշ է սուր սկիզբը։ Դիտվում է ջերմության բարձրացում մինչև 39-40*C, բնորոշ է ջերմության կորագծի հեկտիկ ձևը, որը ուղեկցվում է դողով, սարսուռով, պուլսի հաճախացումով մինչև 120-180 զարկ րոպեում։
Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4
[1] Արխիվացված 2020-02-11 Wayback Machine