Մեդինինկայ ամրոց | |
---|---|
Տեսակ | դղյակ |
Երկիր | Լիտվա |
Վարչատարածք | Մեդինինկայ |
Նյութ | աղյուս |
Առաջին հիշատակում | 1385 |
Մեդինինկայ ամրոց (լիտ.՝ Medininkų pilis), միջնադարյան ամրոց Լիտվայում՝ Վիլնյուսի շրջանում։ Կառուցվել է 14-րդ դարի առաջին կեսին։ Պաշտպանական տարածքն զբաղեցնում է 6,5 հեկտար։ Մեդինինկայը պարսպապատված ամենաընդարձակ ամրոցն է Լիտվայում[1][2]։ Կառուցվել է հարթ վայրում և նախատեսվել է շուրջանակի պաշտպանություն կազմակեպելու համար։ Ամրոցի ուղղանկյունաձև բակը զբաղեցնում է մոտավորապես 1.8 հեկտար տարածք և պաշտպանված է 15 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ունեցող պարիսպներով։ Ամրոցն ունի չորս դարպաս ու աշտարակ։ Գլխավոր աշտարակը, որի բարձրությունը շուրջ 30 մետր է, ծառայել է որպես կեցավայր։
Մեդինինկայը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1392 թվականին[3]։ Ամրոցը 15-րդ դարի վերջերին լրջորեն վնասվել է հրդեհից։ Մարտերում հրազենի լայնորեն կիրառման հետ կապված՝ այս տիպի ամրոցը դարձել էր չափազանց խոցելի և այլևս չէր կարող ծառայել պաշտպանական նպատակների, ուստի օգտագործվել է զուտ որպես կեցավայր։ 17–18-րդ դարերում վերածվել է ագարակի դաստակերտի։ Վերակառուցումից հետո այստեղ բացվել է թանգարան, որտեղ ցուցադրված են Լիտվայի մեծ դքսության ժամանակներում տեղացի արհեստավորների պատրաստած արծաթե իրերը[4] և Լիտվայի Հանրապետության նախագահներից Ալգիրդաս Բրազաուսկասի որսի ավարներն ու որսորդական դանակները[5]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեդինինկայ ամրոց կատեգորիայում։ |