Մեդիսոն Ուիլսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Madison Maree Wilson[1] |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Ավստրալիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 31, 1994[2] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Roma |
Ակումբ՝ | LA Current? |
1,79 մետր | |
Քաշ՝ | 61 կիլոգրամ |
Մեդիսոն Ուիլսոն (անգլ.՝ Madison Maree Wilson, մայիսի 31, 1994[2], Roma), ավստրալիացի լողորդ, որը մասնագիտացած է թիկնալողում և ազատ ոճում։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե (2016) և բրոնզե (2020) մեդալակիր։ Ամառային Ունիվերսիադայի հաղթող և մեդալակիր։
Կազանում կայացած ամառային Ունիվերսիադայում Մեդիսոն Ուիլսոնը նվաճել է երեք մեդալ՝ ոսկե՝ 200 մետր և 2 բրոնզ՝ 100 և 50 մետր մրցատարածություններում[3]։
Ուիլսոնը 2014 թվականին Դոհայում կայացած կարճ ջրում աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ փոխանցումալողի թիմերի կազմում։ Նա դարձել է արծաթե մեդալակիր 4×100 մ ազատ ոճով փոխանցումալողում և բրոնզե մեդալակիր 4×200 ազատ ոճով փոխանցումալողում[4]։
2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Ուիլսոնը Կազանում նվաճել է երեք մեդալ՝ Ավստրալիայի հավաքականի կազմում ոսկե մեդալ 4×100 ազատ ոճում, արծաթե մեդալ 100 մետր մեջքի վրա և բրոնզե մեդալ 4×100 մետր համակցված փոխանցումալողում[5]։
2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Ուիլսոնն ընդգրկվել է Ավստրալիայի հավաքականի կազմում և հանդես է եկել 100 մետր մեջքի վրա լողում՝ եզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը[6]։ Նա օլիմպիական չեմպիոն է դարձել 4×100 մետր ազատ ոճով կանանց փոխանցումալողի թիմի կազմում և 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել է արծաթե մեդալ[7]։
Փոխանցումալողի թիմի կազմում Մեդիսոն Ուիլսոնը 2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ` 4×100 և 4×200 մետր մրցատարածություններում համապատասխանաբար[8]։
Կվանգջուում կայացած աշխարհի առաջնությունում Ուիլսոնը երկու ոսկե մեդալ է նվաճել 4×100 և 4×200 մետր փոխանցալողերում, ինչպես նաև դարձել է արծաթե մեդալակիր խառը և կանանց համակցված փոխանցումալողում[9]։
Օլիմպիական խաղեր | |||
---|---|---|---|
Տարի | Տեղ | Մեդալ | Դիսցիպլինա |
2016 | Ռիո դե Ժանեյրո ( Բրազիլիա) | 4×100 մ ազատ | |
2016 | Ռիո դե Ժանեյրո ( Բրազիլիա) | 4×100 մ համակցված | |
2020 | Տոկիո ( Ճապոնիա) | 4×200 մ ազատ | |
2020 | Տոկիո ( Ճապոնիա) | 4×100 մ ազատ |
{{cite web}}
: |pages=
has extra text (օգնություն)
{{cite web}}
: |pages=
has extra text (օգնություն)
{{cite web}}
: |pages=
has extra text (օգնություն)
{{cite web}}
: |pages=
has extra text (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիսոն Ուիլսոն» հոդվածին։ |
|