Մեդիսոն Սթրիթ (Մանհեթեն)

Մեդիսոն Սթրիթ
Երկիր ԱՄՆ
Գտնվում էՆյու Յորք շրջան
Մեդիսոն Սթրիթ-Մանհեթեն

Մեդիսոն Սթրիթ , երկկողմանի խճուղի Նյու Յորքի Մանհեթեն շրջանի ներքին Իստ Սայդում։ Սկսվում է Բրուքլինի կամրջի մուտքի արգելապատնեշի տակից և վերջանում Գրանդ Սթրիթով։ Այն մոտավորապես տասնվեց խոշոր քաղաքային թաղամասերի երկարություն ունի։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակուներից հետո իրականացված անվտանգության միջոցառումների պատճառով հանրության մուտքը դեպի սուրբ Ջեյմս պալատ տանող հատվածը արգելված է[1]։ Մեդիսոն Սթրիթի բնույթը թաղամասից թաղամաս փոխվում է։ Փայք Սթրիթի արևելքիում կան բնակարանային նախագծեր։ Փայք Սթրիթի և Քեթրին Սթրիթի մեջտեղում գտնվող փողոցը բնակելի է գերակշռված հիմնականում շենքերով։ Փողոցը համարվում է Չայնաթաունի հարավային սահմաններից մեկը[1]։

50 Մեդիսոն Սթրիթում գտնվող Համիլտոն-մեդիսոն հաուսը երեխայի խնամքի հիմնական մատակարարն է Չայնաթաունի, Թու Բրիջիսի և ներքին Իստ Սայդի թաղամասի համար[2][3]։ Մեդիսոն Սթրիթը շրջապատված է բնակարանային նախագծերով,շենքերով և դպրոցներով։ PS 1, PS 2 և Քորլեարս համալիրային դպրոցները բոլորը ունեն փողոցին նայող բակեր։ 227 Մեդիսոն Սթրիթում կան նաև բժշկական հաստատություններ կլինիկաներով և դեղատներ (Գուվեղնող Առողջապահական Ծառայություններ)[4], դա նախկինում եղել է գլխավոր հիվանդանոցը շտապ օգնության հարմարություններով[1]։

F գնացքը կանգ է առնում Իստ Բրոդվեյ կայարանում, որտեղից կա ելք դեպի Մեդիսոն Սթրիթ։ Արևելքից M22 ավտոբուսը Գրանդ Ստրիտից Մեդիսոն փողոցով գնում է դեպի սուրբ Ջեյմս Փլեյս, իսկ արևմուտքից Գրանտ Ստրիտից դեպի Փայք Ստրիտ։ M15 ավտրբուսը գնում է Փայք Սթրիթից Մադիսոն Սթրիթով դեպի սուրբ Ջեյմս պալատ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]