Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մեդովկա | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր համայնք[1] | |
Համայնքապետ | Էդգար Արշակյան (12.10.2022 թ․–ից) | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 14.623 կմ² | |
ԲԾՄ | 1550 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 350[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեդովկա, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ արևելք։
Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Մեդովկա գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից։ Ներկայումս գյուղում բնակություն են հաստատել նաև Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայեր։
Մեդովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 8 | 390 | 405 | 380 | 385 | 362 | 427 | 350[2] |
Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1213 հա, որից՝ 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։ Տարածքը՝ 14.623 կմ2։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Հողերը անջրդի են։ Ցանվում է գարի, ցորեն և կարտոֆիլ։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք։ Հարևան Կրուգլայա շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք։