Մեզերեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքից հարավ, Ճորոխի աջ ափին։
Գյուղի անվանումը հայերենով նշանակում է Մեծ ագրակ։ Գյուղի անվանումը առաջացել է «Մեծ ագրակ» անվանման աղավաղումներից։
1872-1873 թվականներին ուներ 13 տուն հայ և 13 տուն թուրք բնակիչ, իսկ 1890-ական թվականներին՝ 15 տուն հայ և 16 տուն թուրք բնակիչ։
Մեզերեկն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Գյուղն ուներ տղաների հայկական դպրոց[2]։