Մեթի Մելնեք անգլ.՝ Matty Malneck | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1903[1][2] |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 25, 1981[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, ջազ երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Մեթյու Մայքլ, Մեթի Մելնեք (անգլ.՝ Matthew Michael, Matty" Malneck, դեկտեմբերի 9, 1903[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 25, 1981[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի երաժիշտ, ջազային ջութակահար, գործիքավորող, երգերի հեղինակ։
Մելնեքը մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որտեղ էլ ջութակի մասնավոր դասեր է առել։ Ջութակահարի իր կարիերան սկսել է 16 տարեկանից՝ հանդես գալով տեղի երաժշտախմբերում։ 1926-ից մինչև 1937 թվականն աշխատել է Փոլ Ուայթմենի նվագախմբում, միաժամանակ ձայնագրվել Ֆրենկ Սինյորելլիի, Ֆրենկի Թրումբաուերի, Բիքս Բայդերբեկեի, Էդդի Լանգի, Իրվինգ Միլսի, Ջեք Փեթիսի, Ջեք Թիգարդենի, Միլդրեդ Բեյլիի հետ[3][4]։ 1932 թվականից առաջին ձայնագրություններն է կատարել իր իսկ անունով, London Records-ի համար։ 1938-39 թվականներին Big Band է ղեկավարել, որի հետ ձայնագրություններ է արել Decca Records-ի ու Brunswick Records-ի[3], ինչպես նաև՝ East Side of Heaven[5], St. Louis Blues, You're in the Army Now[6] և Man About Town երաժշտական կինոնկարների համար[7]։ 1939 թվականին Մելնեքը հայտարարել է, որ իր երաժշտախումբն այդուհետ հանդես է գալու Matty Malneck and His St. Louis Blues Orchestra անվանումով[8]։ 1941 թվականին նա իր նվագախմբով նվագակցել է Հելեն Ուորդին Columbia Records-ում Green Eyes-ը և այլ երգեր ձայնագրելիս[7]։ 1940-ական թվականների սկզբին նրա նվագախմբի հետ ելույթներ է ունեցել նաև երգչուհի Ջուլի Լոնդոնը[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940-ական թվականների կեսերին, Մելնեքի նվագախումբը մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատակցել է The Charlotte Greenwood Show[10] և Campana Serenade ռադիոծրագրերին:[10]: 133
Նրա նվագախմբի մասին 1938 թվականի սեպտեմբերի 19-ին լույս տեսած լրագրային հոդվածում նշված է. «8 գործիք ունեցող երաժշտախմբում կա ընդամենը մեկ փողային նվագարան, ինչը ունիկալ է սվինգի պարագայում։ Նույն կերպ էլ՝ երեք հազար դոլար արժողությամբ տավղի առկայությունն ու թմբկահարը, որը նվագում է ծալծլված ստվարաթղթե հին տուփով»[11]։
1930-ական թվականներից սկսած՝ Մելնեքը լայն ճանաչում էր ձեռք բերել նաև որպես սիրված երգերի հեղինակ, որոնցից հիշատակության են արժանի հատկապես I'll Never Be the Same, Goody, Goody, I'm Through with Love[3][4][12] երգերը։ Նրա հեղինակած If You Were Mine երգը Բիլլի Հոլիդեյի կատարմամբ 1935 թվականին դարձել է հիթ։ Ժամանակին չափազանց տարածված ու սիրված էին նաև Մելնեքի հեղինակած Pardon My Southern Accent, If I Had A Million Dollars, Eeny Meeny Miney Mo, Park Avenue Fantasy, Stairway To The Stars երգերը[13], «Մեղադրող կողմի վկան» (1957) և «Ոմանց դուր է գալիս» (1959) ֆիլմերի համար գրած երաժշտական կոմպոզիցիաները։
{{cite web}}
: Unknown parameter |dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|