Մեթյու Մարքսի պատկերասրահ (անգլ.՝ Matthew Marks Gallery), ԱՄՆ-ի Գեղարվեստական պատկերասրահ, գտնվում է Նյու Յորքում և Լոս Անջելեսում, ամենամեծ պատկերասրահներից մեկը Ամերիկայում[1]։
Հիմնադրվել է 1991 թվականին կոլեկցիոներ և արտ-դիլեր Մեթյու Մարքսի կողմնից[2], մասնագիտացել է ժամանակակից գեղանկարչության մեջ, քանդակագործությունում, նկարներում, տեսանյութերի, նկարների և պատճենահանումներ ներբեռնելու մեջ։ Այժմ Նյու Յորքում գտնվում է երեք պատկերասրահային վայր՝ Լոս Անջելեսում և ևս երկուսում[3]։ Գլխավոր պատկերասրահը գտնվում է Չեսլիում՝ Մանխետենում[4]։
Մեթյու Մարքսը աշխատել է Նյու Յորքի Փեյս և Լոնդոնի Անտոնի դե Օֆեյ պատկերասրահում։ Օֆեյում երեք տարի աշխատելուց հետո Մարքսը վերադառնում է Նյու Յորք, որպեսզի 1991 թվականին բացի սեփական պատկերասրահը Մեդիսոն ավենյուում[5]։
1991 թվականի փետրվարին Մեթյու Մարքսի պատկերասրահում տեղի է ունենում առաջին «Artists' Sketchbooks» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Լուիս Բուրջեոիսի, Ֆրանցիսկո Կլեմետեի, Ջեքսոն Փոլոքի ստեղծագործությունները։
Մեթյու Մարքսը հիմնական պատկերասրահային տարածություն ստեղծվել է Չելսիում 1994 թվականին, որտեղ Մեդիսոն ավենյուից պատկերասրահն ամբողջությամբ տեղափոխվել է 1997 թվականին։ 2012 թվականին Լոս Անջելեսում բացվում է առաջին պատկերասրահը, որը նախագծվել էր ամերիկյան «ZELLNERPLUS» ստուդիայի ճարտարապետների կողմից[6]։ Մինչ օրս Մեթյու Մարքսի պատկերասրահում ներկայացված են տարբեր երկրների և տարբեր սերունդների մոտ 25 նկարիչներ և քանդակագործներ, այդ թվում՝ Քելի Էլսվորթը, Ջասպեր Ջոնսը, Նան Գոլդին։