Ծննդավայր | Ֆրանկֆուրտ |
---|---|
Մասնագիտություն | հետազոտող և վիրուսաբան |
Աշխատավայր | HU Berlin[1], Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո[2] և Gladstone Institutes? |
Կայք | gladstone.org/our-science/people/melanie-ott և ottlab.gladstone.org |
Մելանի Օտտ (գերմ.՝ Melanie Ott, , Ֆրանկֆուրտ), գերմանացի վիրուսաբան, վիրուսաբանության և իմունոլոգիայի Գլադստոնյան ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում բժշկության պրոֆեսոր է։
Ծնվել և մեծացել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում[3]։ 1991 թվականին Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ 1991 - 1994 թվականներին նույն համալսարանի հիվանդանոցում ղեկավարել է Ինտենսիվ թերապիայի բաժանմունքը (ICU unit), որտեղ հիվանդների 90 տոկոսը ՄԻԱՎ վարակակիրներ էին և բոլորը մահանում էին համապատասխան բուժման բացակայության պատճառով[3]։ Սկզբնապես պատրաստված լինելով որպես նյարդաբան՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ճգնաժամի ընթացքում աշխատանքային գործունեության բերումով հարել է վիրուսաբանությանը, հույս ունենալով ներդրում ունենալ ավելի լավ բուժում, ի վերջո՝ նաև դեղամիջոց ստեղծելու հարցում[4]։
1994 թվականին տեղափոխվել է Նյու Յորք այժմյան Էլմեցցի համալսարանում մոլեկուլյար բժշկության դոկտորի աստիճան ստանալու նպատակով։ Աշխատել է Էրիկ Մ․ Վերդենի լաբորատորիայում և ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի հետ կապված գեների կարգավորումն ու էպիգենետիկան[5][6]։ 1997 թվականին ավարտելուց հետո Հայդելբերգի քաղցկեղի հետազոտական գերմանական կենտրոնում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող ու մնացել այնտեղ մինչև 2002 թվականը։
2002 թվականին անդամագրվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի անկախ հետազոտական կենտրոնի Գլադստոնյան ինստիտուտին[3], որտեղ նրա հետազոտական թիմը կենտրոնացել է այն փաստը հասկանալու վրա, թե ինչպես են վիրուսները փոխազդում իրենց կողմից վարակված մայր բջիջների հետ՝ ելնելով ՄԻԱՎ-ի, Հեպատիտ C-ի վիրուսի ու Զիկա վիրուսի ուսունասիրությունների վրա[3][4]։ 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նրա հետազոտական թիմը նախաձեռնել է նոր կորոնավիրուսի ուսումնասիրությունը (SARS-CoV-2 (կորոնավիրուս))[4]։
Աշխատել է հասկանալ ՄԻԱՎ տրանսկրիպցիան և վիրուսների հանգստի վիճակում գտնվելը (թաքնվելը/լատենտությունը)՝ վիրուսի տարածումը վերացնելու համար։ ՄԻԱՎ-ն իր գենոմը ներմուծում է բջջի ԴՆԹ-ի մեջ և այս կերպ վիրուսը հայտնի է դառնում որպես պրովիրուս։ Թեև հակավիրուսային դեղերը կարողանում են կանխել ակտիվորեն տրանսկրիպցվող և վերարտադրվող ՄԻԱՎ-ի տարածումը, նրանք չեն կարողանում թիրախավորել բջջի գենոմի մեջ թաքնված ՄԻԱՎ-ի պրովիրուսին[7]։ Այդ պատճառով վարակն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է վերացնել այդ թաքնված պրովիրուսը։ Օտտն ու իր թիմըն աշխատել են «ցնցել և սպանել» ռազմավարությունը մշակելու վրա, որով վերաակտիվացնում են ու դուրս մղում թաքնված պրովիրուսը, որպեսզի իմունային համակարգը և հակավիրուսային դեղամիջոցների բուժումը կարողանան ոչնչացնել վիրուսները[8]։ Նրա լաբորատորիան ուսումնասիրում է քաղցկեղի դեմ դեղամիջոցների բուժման վերանպատակավորումը՝ թաքնված ՄԻԱՎ պրովիրուսների վերաակտիվացման պիգենետիկ մեխանիզմների թիրախավորմամբ[9]։ ՄԻԱՎ տրանսկրիպցիան վերսկսելու նպատակով ուսումնասիրել են և՛ դեացետիլաս պրոտեինի գործառույթի կասեցումը բջջի հետերոքրոմատին կառուցվածքի թուլացման համար, և՛ նրանց թաթ պրոտեինի տրանսկրիպցիայի ակտիվության արդյունավետությունը[8]։ 2017 թվականին կատարված մի հետազոտության մեջ նրանք թիրախավորել են մարդկային SMPD2 ֆերմենտը, որը թույլ է տալիս ՄԻԱՎ-ին լատենտ վիճակում մնալ[7]։ Նրանց հաջողվել է վերաակտիվացնել լատենտ պրովիրուսը ՄԻԱՎ հիվանդների կողմից տրամադրված մարդկային բջիջների մեկ քառորդում[7]։
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի քանակական կենսաբանության ինստիտուտի COVID կոնսորցիումի անդամ է[10]։ COVID-19 համավարակի սկսվելուն պես Օտտն ու իր թիմը աշխատել է վերազինել և հաստատել համալսարանի 3-րդ կենսաապահովության մակարդակի հետազոտական լաբորատորիան, որպեսզի այնտեղ ուսումնաիրեն COVID-19 հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսը[4]։ 3-րդ կենսաապահովության մակարդակի հետազոտական լաբորատորիան թույլ է տալիս հետազոտողներին ուսումնասիրել նոր կորոնավիրուսի նման վարակները, որոնք մարդկային օրգանիզմում լուրջ հիվանդություններ կարող են առաջացնել[11]։ Նրա թիմը նաև վերապատրաստում է անցել, թե ինչպես աշխատել վիրուսի հետ առանց վարակվելու վտանգին ենթարկվելու, թեև Օտտը մամուլի համար մեկնաբանություն է արել, որ անհատական պաշտպանության միջոցների սահմանափակ քանակը մտահոգության պատճառ է հանդիսանում իրենց ուսումնասիրույուններն իրականացնելու ընթացքում[12]։
Օտտը և նրա թիմը սկսել են աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես են վերարտադրվում կորոնավիրուսները վարակված բջիջներում, որպեսզի պատկերացում կազմեն, ինչպես դեղամիջոցների օգնությամբ խանգարել վիրուսի կենսացիկլը[3]։ Նրանք սկսել են թոքային օրգանոիդներ վարակել կորոնավիրուսով, որպեսզի հասկանան և՛ դրա պաթոգենեզը, և՛ նույնականացնեն դրա տարածումը դադարեցնող հնարավոր դեղերը[10][13]։ Համագործակցում է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանից Ջենիֆեր Դուդնայի հետ ախտորոշիչ տեստեր մշակելու ուղղությամբ, որոնք արդյունքները ցույց կտան 30 րոպեի ընթացքում[3][12]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|