Մելինե Մանուշյան արմտ. հայ.՝ Մելինէ Մանուշեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1913[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1989[2][1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Fleury-Mérogis, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry և Պանթեոն (Փարիզ) |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ֆրանսիա և Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Դպրոցասէր վարժարան |
Երկեր | Manouchian? |
Մասնագիտություն | քարտուղար, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և ուսուցչուհի |
Ամուսին | Միսաք Մանուշյան |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ և Q90819950? |
Ստորագրություն | |
Mélinée Manouchian Վիքիպահեստում |
Մելինե Մանուշյան (Մելինէ Մանուշեան, նոյեմբերի 13, 1913[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 6, 1989[2][1], Fleury-Mérogis, Ֆրանսիա[1])[3], ֆրանսահայ գործիչ։
Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։
Ծնվել է 1913 թվականին Կ. Պոլսում։ Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվել է ծնողներից, մանկությունը անցկացրել է որբանոցներում[4]։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։
Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը։
Միսաք Մանուշյանի մահապատժի իրագործումից հետո Մելինեն խուսափել է ֆաշիստական կալանքից և ողջ մնացել պատերազմում։ Նա այլևս երբեք չի ամուսնացել և երեխա չի ունեցել։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրել է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա 1985 թվականին նկարահանվել է ֆիլմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելինե Մանուշյան» հոդվածին։ |
|