Մելլո

Միխայել Կել
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար
ՀեղինակՑուգումի Օբա և Թաքեշի Օբատա
Առաջին հիշատակում
  • Մանգայի 59-րդ գլուխ
  • Անիմեի 26-րդ սերիա
Ներկայացված է«Մահվան տետրը»
Սեռարական
Տարիք14 տարեկան (սկզբում)
20 տարեկան (մահվան ժամանակ)
Մահվան տարեթիվհունվարի 25, 2010(2010-01-25) (20 տարեկան)
ՄականունՄելլո
Կոչում
Մասնագիտությունդետեկտիվ
 Mello (Death Note) Վիքիպահեստում

Մելլո (ճապ.՝ メロ Մերո), իրական անունը՝ Միխայել Կել (ճապ.՝ ミハエル・ケール Միհաերու Կերու), «Մահվան տետրը» անիմեի և մանգայի գլխավոր հերոսներից մեկը։ Էլի տեղը զբաղեցնելու թեկնածուներից մեկը, հետագայում դարձել է նրա ժառանգը։

Մելլոյի կերպարը ստեղծվել է Նիայի հետ զուգահեռ։ Երկուսն էլ՝ Մելլոն ու Նիան, Էլի հետևորդներն են, և ի սկզբանե նախատեսված էին որպես Էլի երկվորյակ-երեխաներ։ Մելլոն, ի տարբերություն Էլին և Նիային, առավել իմպուլսիվ է, ինչը նրան խանգարում է հետաքննության ընթացքում։ Ի վերջո այդ միտքը մերժվեց, նրանց դիզայնը փոփոխվեց։ Էլի և Նիայի նման, Մելլոն իր տարօրինակ առանձնահատկությունն ունի․ միշտ շոկոլադ է ուտում[1]

Մելլոն հրաժարվում է Կիրային բռնելու գործում համագործակցել Նիայի հետ, կապվում է մաֆիայի հետ, մահվան տետր ձեռք բերում, դառնում մի քանի հոգու մահվան պատճառ և մահանում մինչև Կիրայի իսկական անձի բացահայտումը։

Մելլոն հայտնվում է նաև սերիալի վերաբերյալ այլ մեդիայում՝ ներառյալ վիդեո խաղերում ու լայթ-նովելներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիայի և Էլի նման, Մելլոն մեծացել է Վէմմի Հաուսում (մանկատուն՝ ինտելեկտուալ տաղանդավոր երեխաների համար) և Էլի՝ աշխարհի ամենալավ լրտեսի պոտենցիալ երկու ժառանգորդներից մեկն է։

Գործողությունների ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Էլը մահանում է, նրան առաջարկվում է աշխատել մյուս պոտենցիալ ժառանգորդի՝ Նիայի հետ՝ Էլին սպանողին՝ քրեական հանցագործ Կիրային, գտնելու համար։ Մելլոն հրաժարվում է՝ պատճառ բերելով իր ու Նիայի վատ հարաբերություններն ու նրանց՝ միմյանցից տարբեր լինելը։

Շուտով լքելով մանկատունը, Մելլոն միանում է մաֆիային։ Իմանալով մահվան տետրի մասին, որը գտնվում է Ճապոնիայի ոստիկանության ձեռքում, Մելլոն առևանգում է ոստիկանության ղեկավարին, ում Կիրան ի վերջո սպանում է։

Անհաջող փորձից հետո Մելլոն առևանգում է Սայու Յագամիին՝ ոստիկանության փոխտնօրենի՝ Սոիչիրո Յագամիի աղջկան։ Եվ այս անգամ հաջողում է ստանալ Մահվան տետրը։

Յագամի Լայտը գտնում է Մելլոյի թաքստոցը։ Դա անուղղակիորեն պատճառ է հանդիսանում, որ Մելլոն հանդիպի Շինիգամի Շիդոհին՝ մահվան տետրի իրական տիրոջը։ Նա բացահայտում է, որ գոյություն ունեն երկու սխալ կանոններ` ի հավելում նրանց, որոնք կային Մահվան տետրի ամեն տիրոջ համար։

Մելլոն սկսում է մտածել, որ ով էլ լինի Կիրան, նա երևի օգտագործել է այս ավելորդ կանոնները՝ ճապոնական ոստիկանությանը խաբելու և իրեն անմեղ ներկայացնելու համար։ Համենայն դեպս, Լայտը սկիզբ է դնում SWAT թիմին, որը կառավարում է Սոիչիրոն և որը պիտի հարձակվեր թաքցստոցի վրա։ Փրկվելու համար Մելլոն ակտիվացնում է հեռակա կառավարման ռումբը և այդպիսով պայթեցնում ամբողջ մաֆիան ու Սոիչիրոյին, ինչպես նաև՝ ինքն իրեն։ Մելլոն փրկվում է սպիով, իսկ Լայտն իմանում է նրա իսկական անունը։

Մելլոն ներխուժում է SPK՝ կազմակերպություն, որի նպատակն է Կիրային բռնելը՝ Նիայից իր լուսանկարը վերցնելու համար։ SPK-ն լքելուց առաջ Մելլոն պատմում է Նիային Շիդոհի և կեղծ կանոնների մասին, ինչը սրում է Նիայի կասկածները Լայտի հանդեպ։

Իր ընկերոջը՝ Մեթի հետ Մելլոն սկսում է լրտեսել Ամանե Միսային՝ կասկածելով, որ վերջինս օգնում է Կիրային։ Հասկանալով, որ Լայտը Կիրան է, և Նիան պատրաստվում է ձերբակալել նրան` Մելլոն ու Մեթն առևանգում են Քիյոմի Տակադային՝ Կիրայի խոսնակին։ Մեթը ձևացնում է, իբր հարձակվում է Տակադայի վրա, իսկ ինչ-որ հրաշքով մոտակայքում հայտնված Մելլոն առաջարկում է նրան ապահով տեղ տանել։ Տակադան համաձայնում է, բայց հետո հասկանում է, թե ում մեքենայում է։ Մելլոն ստիպում է նրան մերկանալ՝ ցանկացած հետևող սարքերից ազատվելու համար։

Սակայն Տակադան հաջողացնում է մահվան տետրից մի կտոր օգտագործել` Մելլոյին սպանելու համար. Լայտը ասել էր նրան երիտասարդի իսկական անունը։

Բնավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրեն շատ էմոցիոնալ ու իմպուլսիվ է պահում, ինչը հաճախ խնդիրներ է ստեղծում նրա համար։ Շատ բարձր մտավոր կարողություններ ունի։

Ի տարբերություն Նիայի, Մելլոն ի վիճակի է արագ մտածել և ծայրահեղ իրավիճակներից լավ ելքեր գտնել։ Չափազանց ինքնավստահ է, ինչը երբեմն սուտ անվտանգության զգացողություն է ստեղշում։

Ապրում է «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով, և ոչնչի առաջ կանգ չի առնում։

Հարաբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելլոն և Նիան հավասարապես հանճար են, սակայն բոլորովին տարբեր բնավորություններ ունեին՝ Մելլոյին նյարդայնացնում է Նիայի հանգստությունն ու լրջամտությունը, իսկ Նիային դուր չի գալիս Մելլոյի անլրջությունն ու դյուրագրգիռությունը։ Նիան գործնականում սոցիալական հմտություններ չունի, իսկ Մելլոն հրաշալի հաղորդակցվում է մարդկանց հետ։ Տարբերվում են նաև նրանց աշխատանքի մեթոդները։ Մելլոն պատրաստ է նույնիսկ մաֆիայի հետ աշխատել, սակայն Նիան հավատարիմ է օրենքին։ Նրանք չէին կարողանում միասին աշխատել, սակայն, միավորելով ուժերը, բացահայտում են Կիրայի գործը։

Ճիշտ այնպես, ինչպես Էլը սիրում քաղցր, Մելլոն չի կարող ապրել առանց շոկոլադի․ այնպես որ օրական առնվազն մեկ սալիկ է ուտում։

Էլը պատրաստ էր ռիսկի դիմել իր նպատակին հասնելու համար։ Էլը պատրաստ էր խախտել իրավական կանոնները․ մարդ առևանգել կամ ապօրինաբար հետևել կասկածյալներին, բայց հետևում էր իր սեփական պարկեշտության և արդարության զգացողությամբ թելադրված օրենքներին։ Ի հակադրություն, Մելլոն բոլորովին կապ չունի ինչ-որ բարոյական նորմերի հետ և հանուն Կիրային բռնելու և Նիայի նկատմամբ հաղթանակի պատրաստ է ամեն ինչի՝ աշխատել մաֆիայի համար, առևանգել և սպանել մարդկանց։

Մելլոն Կիրային համարում է խղճուկ մարդասպան, որի մոտ մահվան տետրը պատահականությամբ է հայտնվել։ Էլի մահից հետո Մելլոն ատելությամբ է լցվում Կիրայի նկատմամբ, և նրա կյանքի նպատակն էր ոչ միայն վրեժխնդիր լինել Էլի մահվան համար, այլև շրջանցել իր հավերժական մրցակցին՝ Նիային։

Մելլոն Մեթին (իրական անունը՝ Մայլ Ջիվաս) համարում էր իր միակ ընկերը դեռ Վամմի հաուսի ժամանակներից։ Մեթը հանուն Մելլոյի լքել է մանկատունը, բազմիցս օգնել է Մելլոյին՝ իր հաքերային հմտություններով։ Մեթը հանդուրժում է Մելլոյի դյուրագրգիռ բնավորությունը, իսկ Մելլոն՝ նրա անդադար ծխելը և PSP-ի խաղերի նկատմամբ սերը։

Գաղափարն ու ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուգումի Օբան ներկայացրեց Նիային ու Մելլոյին միասին, քանի որ զգում էր, որ Էլը միայնակ չի կարողանա կանգնեցնել Կիրային, ու ներկայացնելով միայն մի կերպար` նա կկրկներ Էլի ու Լայտի պայքարը։ Օբան խնդրեց Թաքեշի Օբատային անել այնպես, որ երկու կերպարներն էլ մի քիչ «Էլատիպ» լինեն։ Օբան չէր կողմնորոշվում նրանց տարիքի մեջ, ուստի որոշեց դարձնել նրանց Էլի որդիները։ Քանի որ Օբան ձգտում էր պահպանել «մի քիչ Էլ» Նիայի ու Մելլոյի մեջ, Օբատան պահպանեց նրանց «տարօրինակությունն ու պանդայի աչքերը»։ Քանի որ Էլը կարևոր կերպար էր, Օբատան զգաց, որ Նիային ու Մելլոյին դարձրել է Էլին չափից դուրս նման։

Երբ Օբատան լսեց Մելլոյի ու Նիայի մասին, ենթադրեց, որ նրանք կմիանան իրար ու միասին կաշխատեն, ուստի պատկերեց նրանց որպես երկվորյակներ։ Սկզբում նա փորձեց պատկերել Մելլոյին, որն «ավելի շատ էներգիա ուներ, քան Նիան»։ Համենայն դեպս, կերպարների դիզայնը փոփոխվեց հենց դիզայնավորման ժամանակ. վերջնական Մելլոն Նիայի տեսքն ուներ, սակայն խմբագիրը սխալ անուն էր գրել։ Երբ Օբատան ստացավ դիզայնների հաստատումը, արդեն շատ ուշ էր ասելու, որ պիտակները սխալ են փակցված։ Ի սկզբանե իր համար Մելլոն «ավելի հանգիստ ու կանացի էր», բայց հետո զգաց, որ այսպես ավելի լավ է։

Օբան ի սկզբանե չէր զարգացնում Մելլոյի ու Նիայի անհատկանությունները և ուզում էր բացահայտել դրանք իրենց գործողությունների միջոցով։ Նա ավելացրեց սերը դեպի շոկոլադը, որովհետև համարում էր, որ Էլի՝ շոկոլադի հանդեպ սերը, պիտի միայն Մելլոն ներկայացնի և որ այդ սերը կսազի ԱՄՆ-ում պատմության մասի հետ։ Օբատան նախագծել է Մելլոյի հագուկապը՝ հիմնվելով այն շորերի վրա, որոնք ինքն է սիրում նկարել, օրինակ. «փայլուն» կաշին։

Սկզբում Մելլոյի մազերը կտրված են եղել ուղիղ ձևով. Օբատան գերադասում էր Մելլոյի մազերի գզգզված տարբերակը, որը տեղ այդպիսին էր պատմության վերջում։ Օբատան շնորհակալ էր, երբ Օբան ավելացրեց սպին, քանի որ զգում էր, որ կարող էր նկարել Մելլոյին «ավելի թույն ձևով»։

Օբան Մելլոյի էսքիզներին ավելացրեց սպին, որպեսզի նա «ավելի խորը լինի». հետագայում նա ավելացրեց, որ Մելլոն «ավելի ինտենսիվ է» և «ավելի մարդանման» այդ սպիով։ Մելլոյի` սպիով ձևափոխված արտաքինը նկարելուց հետո Օբատան «վերջապես զգաց, որ կարող էր Մելլոյին իսկապես լավ նկարել »։ Օբատան ասում էր, որ այն փաստը, որ Օբան ու ինքը անձնապես հաճախ չէին հանդիպում, շատ լավ էր, որովհետև եթե Օբատան ասեր Օբային Մելլոյի նոր ոճով բավարարվելու մասին, Օբան կարող էր չսպանել նրան։ Համենայն դեպս Օբատան տխրում էր, որ Մելլոն այդքան շուտ մահացավ։

Օբան համարում էր, որ Մելլոն գրեթե հաղթեց Լայտին։ Համաձայն Օբային՝ Շիդոհի անհետանալուց հետո գրողը «տանջվում էր» Մելլոյի դերի վրա։ Օբայի միտքը Մելլոյի՝ Լայտին ու Նիային «լավագույնի կոչման» կռվում հաղթելու մասին նա համարում էր սխալ, բայց մի անգամ Մելլոն «Մահվան տետրի մասին իմացավ այնքան», որ նա պարտավոր էր սպանել երիտասարդին՝ «պատմության իրատեսականությունը պահպանելու համար»։ Որպես արդյունք՝ Օբան չտվեց Մելլոյին «մեծ դեր» ամբողջ Մահվան տետրում, բայց դրա փոխարեն նա անուղղակիորեն թույլ տվեց նրան բացասականորեն ներգործել Լայտի վրա։ Օբան Մելլոյին տվեց «շատ պարզ» մահ` պատկերված միայն մի դրվագով. նա հասկանում էր, որ եթե Մելլոն մահանա «դրամատիկորեն», ապա իր մահվան հետևում կբացահայտի ճշմարտությունը։

Արձագանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կերպարի տեսքով թողարկվել են տարբեր իրեր` ներառյալ արձանիկներ և փափուկ խաղալիքներ։ Ավելին՝ մանգայի ու անիմեի մի քանի հրապարակողներ մեկնաբանեցին Մելլոյի կերպարը։

Անիմե Նյուզ Նեթվորքի գրախոս Տարոն Մարտինը կարծում է, որ Էլի աշակերտները, որոնցից յուրաքանչյուրին բաժին է հասել Էլի բնավորության մի մասը՝ հուզական կողմը և քաղցրի նկատմամբ սերը Մելլոյի մոտ և Նիայի՝ ոչ մարդամոտ լինելն ու վերլուծական ունակությունները, չեն կարող փոխարինել մեծ դետեկտիվին[2]։ Քեսի Բրայնեզան ընդգծում է Մելլոյի առկայությունը լայթ-նովելում պատմիչի կերպարով և ասել, որ դա «ամեն ինչ դարձնում է ավելի կցկտուր ինչ-որ տեղերում և չափազանց համեստ՝ այլ տեղերում»։

Բրիանա Լոուրենսի կարծիքով՝ երկու հակառակորդների ներդրումը հետաքրքիր քայլ էր, բայց խնդիրն այն է, որ Նիան և Մելլոն դիտվում են որպես Էլի մասերը, երբեմն հիշեցնելով, որ Կիրան շարունակում է իր պայքարը դետեկտիվի հետ։ «Ինչո՞ւ տեսնել այն կրկին, եթե մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Լայթը հաղթել», հարցրել է նա։ Եվ եզրակացնում է, որ Նիան և Մելլոն կարող են ավելի լավ ընկալվել, եթե նրանք դիտարկվեն որպես Էլի տարբեր մասեր[3]։

Անդրադառնալով Մելլոյի ու Նիայի ներկայացմանը՝ Mania-ի Ջուլի Րոսատոն ասել է, որ «երկուսի վրա էլ կենտրոնացումը կատարված էր տեսակետների բախման ու կոպիտ անցումների համար»։ Ըստ իր՝ մանգայի հետազոտության 7-րդ հատորի, երկու նոր հակառակորդների ներդրումը հետաքրքիր սյուժեի շրջադարձ է[4]։

Համենայն դեպս, քանի որ նրանք ներկայացվել են անիմեում, IGN-ի ոմ Ս. Պեպիրիումը քննադատեց, թե ինչու չի բացահայտվել այն, թե «ինչ է անում Մելլոն, ու ինչպես է դա տարբերվում Նիայի պատմությունից»։

Active Anime-ի համար գրելիս` Հոլլի Էլլինգվուդը ասել է, որ «նրանք, իրոք որ, Լայտի ամենանոր ու ամենաուժեղ թշնամիներն են», երբ Բրիանա Լոուրենսն Anime News Network-ից ասում է, որ «երկուսն էլ կարող էին ավելի լավ կերպարներ լինել», եթե նրանք ներկայացվեին որպես անհատականություններ, այլ ոչ թե «Էլի երկու տարբեր կեսեր»։

Էրին Ֆիննեգանը Pop Culture Shock-ից գովել է Մահվան տետր։ Վերջին անունը՝ Մելլոյի ու Նիայի բացակայության համար։

Anime News Network-ի Քեսի Բրայնեզան ընդգծում է Մելլոյի առկայությունը լայթ-նովելում պատմիչի կերպարով և ասել, որ դա «ամեն ինչ դարձնում է ավելի կցկտուր ինչ-որ տեղերում և չափազանց համեստ՝ այլ տեղերում»։

Ա. Ե. Սփարրոուն IGN-ից գովում է Մելլոյի ներկայանալը որպես «գործողության մարդու», «ամեն ինչի չափից դուրս գլխիվայր անող» մեկի, քանի որ դա անիմեին տվեց էքշնի որոշակի հատիկներ։

Manga News-ն ասել է, որ Մելլոն հետաքրքիր կերպար է, և որ նա «անկանխագուշակելի է», նաև գովել է նրա գործողությունները։ Որպես այդպիսին, նրանք քննադատեցին նրա գրեթե ամբողջական բացակայությունը 10-րդ գլխում, քանի որ նա «այն քչերից է, որ սերիալին մի քիչ արյուն էր տալիս»։

Մելլոյի մահվանից հետո Պեպիրիումը գրեց, որ «Մելլոն արժանի էր ավելիին»։ Մյուս կողմից՝ Մելլոն «միմիայն «տարած» կերպար է, որը կարող է առաջարկել միայն անկանխատեսելիություն»` համաձայն Mania-ի Քրիս Բեվերիջի։

Animeland-ն ու Manga News-ը հակադիր կարծիքներ հայտնեցին Մելլոյի խարիզմատիկ կերպար լինելու վերաբերյալ. նրանցից վերջինը պնդում էր, որ նա չի փոխարինում Էլին, քանի որ հզոր անհատականության պակաս ունի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. :Այզեք, Քրիստոֆեր (2016, ապրիլի 20). «12 Բան, որ պե՛տք է իմանաք «Մահվան տետրի» մասին». Screenrant. Վերցված է 2019, հունվարի 20-ին.
  2. Տարոն Մարտին (2009, փետրվարի 09). «Death Note DVD 7». Անիմե Նյուզ Նեթվորք (անգլերեն). Վերցված է 2012, ապրիլի 22-ին.
  3. Բրիանա Լոուրենս (2007, օգոստոսի 05). «Death Note GN 12». Անիմե Նյուզ Նեթվորք (անգլերեն). Վերցված է 2012, ապրիլի 24-ին.
  4. Ջուլի Րոսատո (2009, օգոստոսի 23). «Death Note Vol. #07». Mania Entertainment (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012, հունիսի 06-ին. Վերցված է 2012, ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելլո» հոդվածին։