Մեխակ Լիբանանի |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Dianthus libanotis
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Մեխակ Լիբանանի (լատին․՝ Dianthus libanotis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
25-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Բաժակն ունի 30-40 մմ երկարություն։ Տերևները կոշտ են և փշոտ։ Ծաղկակից թփերը 4-6 հատ են և գտնվում են հետ թեքված փշոտ սրածայրին։ Պսակաթերթերի թիթեղները սպիտակ են, հիմքի մոտ գտնվողները կարմրավուն խալով են, մինչև կեսը բաժանված թելանման մասերի[1]։
Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, լեռնագագաթ Իլկասար, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արենի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հարավարևմտյան Ասիայում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր քարքարոտ և կավային լանջերին։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Վտանգված տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է ինտենսիվ տնտեսական գործունության տարածքներում։ Հիմնական սպառնալիքը կապված է գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|