Մեխանիկական սյուիտ ռուս.՝ Механическая сюита | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | սև կատակերգություն և դրամա |
Թվական | 2001 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմկիտրի Մեսխիև |
Սցենարի հեղինակ | Գենադի Օստրովսկի |
Դերակատարներ | Սերգեյ Մակովեցկի, Միխայիլ Պորեչենկով, Սերգեյ Գարմաշ, Կոնստանտին Խաբենսկի, Ալեքսանդր Բաշիրով և Sergey Golovkin? |
Տևողություն | 97 րոպե |
«Մեխանիկական սյուիտ» (ռուս.՝ «Механическая сюита», աշխատանքային անվանումը՝ «Կապվածները» (ռուս.՝ «Связанные»)[1]), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Մեսխիևը[2] Սերգեյ Չիխաչյովի համանուն վիպակի հիման վրա[3][4], ընդ որում՝ լուսագրերի համաձայն ֆիլմը հիմնված է թերթերից վերցված փաստերի վրա[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի հունիսին «Կինոտավր» փառատոնում[6]։
Ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել է Վելիկիե Լուկի քաղաքում[7]։ Ֆիլմի թողարկումից հետո նրա սցենարի հիման վրա Գենադի Օստրովսկին գրել է «Կոլյայի ճանապարհորդությունները (Կապվածները)» (ռուս.՝ «Путешествия Коли (Связанные)») պատմվածքը, որը 2005 թվականին հրատարակվել է որպես «Աղքատ ազգականներ» (ռուս.՝ «Бедные родственники») հեղինակային ժողովածուի մի մասը։
Սյուժեն սկսվում է նրանից, որ մի գործարանում մահանում է աշխատողը։ Գործարանի աշխատակազմը որոշել է նրան տեղափոխել պատմական հայրենիք՝ նրան այնտեղ թաղելու համար։ Այդ նպատակով գործուղվում են երկու մարդ՝ Մարկերանցը, որի մոտ ցանկացած պահի կարող է բացվել խոցը, և Միտյագինը։ Կորցնելով գործուղման գումարը՝ նրանք դիմում են արկածախնդրության և դիակը տեղափոխում գնացքի սովորական կուպեում։ Պատահական ուղևորն իջեցնում է մարմինը և իրեն համարում նրա մահվան մեղավորը։ Հանցանշանները վերացնելու համար նա դիակը դուրս է նետում պատուհանից։ Ագահ Միտյագինը որոշում է օգտվել իրավիճակից և գումար պահանջել «մարդասպանին» ոստիկանությանը չհանձնելու համար, ինչի պատճառով բոլորը հետագայում հայտնվում են մաֆիայի և ոստիկանության հետապնդման տակ։
Դերասան | Դեր |
---|---|
Միխայիլ Պորեչենկով | Միտյագին |
Սերգեյ Գարմաշ | Մարկերանց |
Կոնստանտին Խաբենսկի | Էդուարդ |
Սերգեյ Մակովեցկի | օպերլիազոր Պլյուգանովսկի |
Անդրեյ Զիբրով | մեքենավար Վիկտոր |
Օքսանա Բազիլևիչ | մերկապարուհի Ասյա |
Ալեքսանդր Բաշիրով | մարդ ոստիկանության մեքենայում |
Զոյա Բուրյակ | գարեջրավաճառ կայարանում |
Աննա Գելլեր | |
Սերգեյ Գոլովկին | դիակ Կոլյա |
Եվգենյա Դոբրովոլսկայա | Լյուբա |
Յուրի Կուզնեցով | պաթալոգոանատոմ դիահերձարանում |
Իրինա Ռոզանովա | Օլգա |
Ալեքսանդրա Ֆատյուշին | մայոր Լեբեդև |
Զինաիդա Շարկո | Պլյուգանովսկու մայրը |
Վերոնիկա Դմիտրիևա | ուղոկցորդուհի |
Վադիմ Գուշչին |
|