Մեծ թռչուն | |
---|---|
Տեսակ | anthropomorphic canary?, հեռուստատեսային կերպար և puppet character? |
Հեղինակ | Jim Henson? |
Ներկայացված է | Sesame Street? |
Սեռ | արական |
Դերը կատարել են | Քերոլ Սպիննի և Matt Vogel? |
Big Bird (Sesame Street) Վիքիպահեստում |
Մեծ թռչուն (անգլ.՝ Big Bird), «Սեզամ փողոցի» մանկական հեռուստածրագրի կերպար։ Ունի 249 սմ հասակ և վառ դեղին փետուրներ։ Ըստ պաշտոնապկան տեղեկության` 1960 թվականից Մեծ թռչունի դերը կատարում է Քերոլլ Սփիննին[1]։ Թռչունը կարողանում էր սահել անվաչմուշկների և չմուշկների վրա, պարել, երգել, բանաստեղծություններ գրել, նկարել և օգտագործել մոնոցիկլ։ Միևնույն ժամանակ` հերոսը հաճախ շատ բաներ չի հասկանում։ Ապրում է 123 տան հետևում գտնվող մեծ բնի մեջ, Սեզամ փողոցում։ Սիրելի խաղալիքը Ռադար անունով թավշե արջուկն է։
Մեծ թռչունի առաջին իսկ հայտնվելու պահից նրա դերը կատարել է Քերոլ Սփիննին։ Հասակի հետ կապված նրան փոխարինելու են պատրաստվում նոր դերասաններ` Ռիկ Լայոնը և Մեթ Ֆոգելը, որոնք կերպարի դերը կատարել են «Սեզամի փողոցի» որոշ թողարկումներում։
Սպիննիի հիվանդության ժամանակ, մի քանի տարբեր դրվագներում նրան փոխարինել է Դենիել Սիգրենը։ Նա նաև մարմնավորել է կերպարին «Էդա Սալլիվանի շոու»-ում 1960 թվականին և The Hollywood Squares խաղում` 1970-ականներին։ Ստեֆանի Սեն-Պյորի The Story of Jim Henson գրքի համաձայն, կոստյումը նախատեսված էր Ջիմ Հենսոնի համար, սակայն դրա ստեղծող Կերմիտ Լավը նշել է, որ Հենսոնը թռչունի պես չի քայլում, և կերպարը տվել են մեկ ուրիշ դերասանի։ Դերն առաջարկվել է Ֆրենկ Օզին, սակայն նա հրաժարվել է, քանի որ ատում էր բարձրահասակ տիկնիկներին[2]։
Ռեժիսոր Ջոն Սթոունը The World of Jim Henson (1994) փաստագրական ֆիմում հայտնում է, որ Մեծ թռչունի կոստյումը անցքեր չունի, որտեղից դերասանը կարող է տեսնել շրջապատող տարածքը։ Դրա փոխարեն օգտագործվում է հեռուստատեսային համակարգ, որն ամրացված է դերասանի կրծքին[3]։ Հեռուստատեսային ֆոտոխցիկը Սփիննի համար Ուոլթեր Րաուֆֆերի կողմից տեղադրվել է Բոբ Մայրումի առաջարկով[4]։
Այն դեպքերում, երբ նկարահանումներն ընթանում են բնության մեջ և ֆոտոխցիկը օգտագործել հնարավոր չէ, կոստյումի վրա արվում է մի փոքր անցք։ Այդ ժամանակ թռչունի կոստյումի վրա ի հայտ է գալիս փողկապ, որը փակում է անցքը։ Այդ հնարքն օգտագործում են նաև հաղորդումների ուղիղ եթերի համար։
Երբ Մեծ թռչունը հայտնվում է Օսկարի հետ, ում դերը նույնպես կատարում է Սփիննին, Օսկարի դերը կատարում է Ջիմ Մարտինը կամ Մեծ թռչունի դերը կատարում է Մեթ Ֆոգելը, իսկ ինքը` Սփիննին, կատարում է Օսկարի դերը։
Մեծ Թռչունի կերպարը մտածել է Ջիմ Հենսոնը, կոստյումը 1969 թվականին ստեղծել է Կերմիտ Լավը։ Կոստյումն ամբողջությամբ ծածկում է դերասանին, գլխով և կտուցով պետք է ղեկավարել աջ ձեռքով, որը գլխից վերև է բարձրացված։ Ձախ ձեռքը նախատեսված է թռչունի աջ թևի համար, աջ թևը լցված է լցոնով և միացված է ձկան թելով, ամրացված պարանոցին, ձախ թևով։ Այդպիսով, թևերը շարժվում է առանձին-առանձին, երբ ձախ թևը բարձրանում է, աջը իջնում է և հակառակ։ Մի քանի դրվագներում տիկնիկի աջ թևը ղեկավարում է երկրորդ դերասանը, սովորաբար` Ջիմ Մարտինը։ Նրան կադրից հեռացնելու համար օգտագործվել է մուգ կանաչ գույնի ֆոնի հագուստ։ Թռչունի հագուստը կշռում է 6 կգ. 4,5 կգ` մարմինը, 1,8 կգ` գլուխը։ Լուիզա Գիկոուի խոսքով` կոստյումի ներսում անտանելի շոգ է, և չափազանց դժվար է պահել դրա գլուխը[5]։
Տարբեր երկրների համար նկարահանված տարբեր հաղորդումների տարբերակներում Մեծ թռչունը կարող է տարբեր տեսք ունենալ։ Օրինակ` Նիդերլանդներում նրա փետուրները կապույտ գույնի են, իսկ անունը Պինո է։
Մեծ թռչունի արտաքին տեսքը, ինչպես և նրա բնավորությունը, փոխվել է ժամանակի ընթացքում։ Սկզբում թռչնի գլխի փետուրները քիչ էին, իսկ մարմնի փետուրները ցցված էին։ Մարմինն ավելի քիչ կլոր էր, քան` հիմա։ Պահվածքն ավելի դադաղեցված էր և ավելի շատ համապատասխանում էր «հավի ուղեղ» իդիոմին, քան հիմա։ Ժամանակի հետ գլխի փետուրներն ավելացել են, գլուխը կլորացել է, արդյունքում ձևավորվել է կրակի լեզվակների նման կատար, որը շրջանակում է աչքերը։ Մարմինն ավելի փափուկ է դարձել, կլոր և սանրված։ Դադաղությունն ու չհասկացողությունը փոխարինվել են մանկական անմիջականությամբ։ Թեկուզ «Սեզամ փողոցի» որևէ հերոսներ տարիք չունի, Մեծ թռչունի հոգեվիճակը համապատասխան է վեց տարեկան երեխայի պահվածքի[6]
Կոստյումը մասամբ պատրաստված է American & Fancy Feather ընկերության կողմից. դրա պատրաստման համար օգտագործվել են հնդկահավի պոչի փետուրներ. քանի որ այդ փետուրները հազվադեպ են մաքուր լինում, ընկերության սեփականատերը` Էնտոնի Տրենտոն, Մեծ թռչունի կոստյումը անվանել է «ամենադժվար պատվիրատու»։ Հաստատվել է, որ Sesame Workshop մերժել է փետուրների 90 %-ը, որոնք ընտրված են եղել կոստյումի համար[7]։
«G» is for Growing: Thirty Years of Research on Children and Sesame Street գրքում Մեծ թռչունը անվանվում է դեղձանիկ[8]։ «Սեզամ փողոցի» դրվագներից մեկում Մեծ թռչունին հարցնում են, արդյո՞ք նա բարեկամ չէ կաուզարին, ինչին ի պատասխան նա ասում է. «Ես ավելի շուտ անգղ եմ»։ 1976 թվականի հունվարի 23-ին Hollywood Squares հաղորդման ժամանակ, Մեծ թռչունին հարցնում են, թե ինչ թռչուն է նա, ի պատասխան ասում է` արտույտ[9]։ Don’t Eat the Pictures ֆիլմում Օսիրսը Մեծ թռչունին անվանում է քաջահավ։ Մեծ թռչունը հայտնվում է Mister Rogers' Neighborhood սերիալում` անվանելով իրեն «ոսկե անգղ»։ Անկախ տեսակային պատկանելիությունից` Մեծ թռչունը թռչող չէ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ թռչուն» հոդվածին։ |
|