Մեծ կիրճ անգլ.՝ Grand Canyon | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | 1991 և ապրիլի 9, 1992[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լոուրենս Քեսդան[1][4][2][…] |
Պրոդյուսեր | Լոուրենս Քեսդան |
Սցենարի հեղինակ | Լոուրենս Քեսդան |
Դերակատարներ | Դենի Գլովեր[5][4][2][…], Սթիվ Մարտին[5][4], Քևին Քլայն[5][4][6], Մերի ՄաքԴոնել[5], Մարի-Լուիզ Փարքեր[5], Էլֆրի Վուդարթ[5], Ջերեմի Սիստո[5], Patrick Malone?[5] և Ք. Թոդ Ֆրիման |
Օպերատոր | Օուեն Ռոյզման |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Քարոլ Լիթլթոն |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Արիզոնա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Արիզոնա և Յուտա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 134 րոպե |
«Մեծ կիրճ» (անգլ.՝ Grand Canyon), ռեժիսոր Լոուրենս Քեսդանի կինոֆիլմ դրաման, միջազգային կինոփառատոնների Գրան պրի։ Ֆիլմը նկարահանվել է 20th Century Fox ընկերության կողմից և թողարկվել է 1991 թվականին, Ամանորին։
Հաջողակ փաստաբան Մաքի մեքենան փչացել է քաղաքի քրեորեն անբարենպաստ հատվածում։ Գողերից նրան փրկում է շտապ օգնության մեքենայի վարորդ Սայմոնը։ Այժմ Մաքը ցանկանում է ինչ-որ կերպ օգնել Սայմոնին, դառնալ նրա ընկերը, չնայած նրան որ նրանք ընդհանուր գրեթե ոչինչ չունեն։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լոուրենս Քեսդանը նշել է. «Մեծ կիրճը մասամբ այն մասին է, որ մենք ընդունում ենք այն փաստը, որ մեր քաղաքը մասամբ մերը չէ։ Մենք մեզ սպասված չենք զգում, մենք վախենում ենք։ Մեր քաղաքները դարձել են զինված փոքրիկ ճամբարներ»[7]։
Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Յուտայում, Գլեն կիրճում, ինչպես նաև` Լոս Անջելեում և Կալիֆորնիայի Կանոգա պարկում, ինչպես նաև` Արիզոնայում, Մեծ կիրճում[8]։
Դևիսի կերպարի նախատիպը պրոդյուսեր Ջոել Սիլվերն է[9]։
|