Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծն Մակեդոնիայ կամ Միացեալ Մակեդոնիայ (մակեդ․ Обединета Македонија)՝ մակեդոնացի ծայրայեղական իրրեդէնտիստներու պոպուլիստական, պանսլաւոնական, պանբալկանեան գաղափար մը, որը ստեղծուած է ի դէմս Մեծն Բուլղարիայ, Մեծն Ալբանիայ, Մեծն Յունաստան եւ Մեծն Սերբիայ գաղափարներու։
Մեծն Մակեդոնիայի տարածքային կազմը՝
Վարդարեան Մակեդոնիայ (մակեդ․ Вардарска Македонија)՝ Մակեդոնիայի հանրապետութիւն։ Էգեեան Մակեդոնիայ (մակեդ․ Егејска Македонија)՝ հիւսիսային Յունաստանի երեք ծայրամասային շրջաններ մը։ Պիրինեան Մակեդոնիայ (մակեդ․ Пиринска Македонија)՝ հարաւ–արեւմտեան Բուլղարիայի՝ Բլագոեւգռադ մարզին ոչ պաշտօնական անուանումը։ Մալայ Պռեսպայ եւ Գօլոյ Բռդոյ՝ մարզ մը հարաւ–արեւելեան Ալբանիային մէջ, որը մօտաւորապէս կը համապատասխանէ Կորչայի մասին մը, Պոգռադեցին ու Դեւոլի շրջաններուն (երբեմն Էգեեան Մակեդոնիային մաս համարւող)։ Գոռայ եւ Պռոխոր Պչինսկի՝ հարաւային Կոսուոին ու Սերբիային մէջ։ Երբեմն այս ենթամարզերը կը համարուին Վարդարեան Մակեդոնիայի մասէրը։ Գաղափարը ու ինքը տէրմինը ստեղծած են Բուխարեստեան համաձայնութեններէն յետոյ (Մակեդոնիայի բաժանման մասին կէտ) եւ կազմած են նոյն պոպուլիստական հիմունքներէն, ինչպէս Մեծն Լեհաստան ու Մեծն Բուլղարիայ գաղափարները եւ այլ։ Գաղափարի հիմքին մէջ ընկած է Մակեդոնիայի առաջնային դիրքը Բալկանեան թերակղզուն վրայ՝ խոշոր տարածքով ու մակեդոնամէտ բնակչութեամբ։ Իսկ այսպիսի պետութեան քաղաքական հիմքը կը հանդիսանայ պատմական Մակեդոնիային տարածքը, որը չի համապատասխանէ այժմեանին։ Գաղափարակիրը անցեալին մէջ Ներքին մակեդոնայ–օդրինեան յեղափոխական կազմակերպութիւնը՝ Թոդոր Ալեքսանդրովի եւ Իւան Միխայլովի ղեկավարութեամբ։