Եգիպտական դիցաբանության մեջ «Մեհեն» անունը (ղպտ.՝ Ⲙⲉϩⲉⲛ), որը նշանակում է «ոլորված», վերաբերում էր դիցաբանական օձ-աստծուն և սեղանի խաղին[1]։
Մեհենի մասին ամենավաղ հիշատակումները տեղի են ունենում Դագաղի տեքստերում[2]։ Մեհենը պաշտպանող աստվածություն է, որը պատկերված է որպես օձ, որը պտտվում է արևի աստծված Ռայի շուրջը գիշերվա ընթացքում իր ճանապարհորդության ժամանակ, օրինակ Ամդուատում[3]։
Ռ. Հանիգի գերմաներեն-եգիպտական բառարանում[4] ասվում է, որ Մեհեն (մհն) կամ Մեհենետ (մհնտ) օձը համարժեք է Ուրոբորոսին։
Անհայտ են աստվածության և Մեհենի խաղի ճշգրիտ հարաբերությունները։ Օրինակ՝ հայտնի չէ՝ խաղը բխում է դիցաբանական կերպարից, թե կերպարը՝ խաղից։
Հայտնի է, որ մեհեն անունով հայտնի երևույթը ավելի շուտ խաղ է պատկերում, քան կրոնական ֆետիշ, քանի որ դա ապացուցում են դամբարանների, խաղատախտակների ու սարքավորումների նկարների ուսումնասիրությունները։ Խաղի կանոններն ու եղանակը անհայտ են, թեև նոր ժամանակներում կանոններ են ստեղծվել՝ հիմնվելով խաղի գնահատականների վրա։