Մեհմեդ Շիմշեք | |
![]() | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան և Էքստերի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | քուրդ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1967[2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Մեհմեթ Շիմշեք (հունվարի 1, 1967[2], Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և տնտեսագետ։ Ազգությամբ քուրդ է։
Ծնվել է Բաթմանի փոքրիկ գյուղերից մեկում։ 1988 թվականին Անկարայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև աշխատել է նույն տեղում։ Արժանացել է դրամաշնորհի`Էքսետերի համալսարանում սովորելու համար։ Համալսարանն ավարտել է 1993 թվականին, ինչպես նաև ստացել է ֆինանսների և ներդրումների դոկտորական աստիճան։ 1993-97 թվականներին աշխատել է որպես տնտեսագետ Անկարայում ամերիկյան դեսպանատանը։ Այնուհետև մոտ մեկ տարի աշխատել Է UBS Securities ընկերությունում։ 1998-2000 թվականներին աշխատել է Ստամբուլի Deutsche-Bender Securities բաժնում։ Բացի այդ, յոթ տարի աշխատել է որպես տնտեսագետ «Merrill Lynch» բանկի` Լոնդոնի բաժանմունքում[3][4][5]։
2007-ին Շիմշեքը ընտրվեց Ազգային մեծ ժողովի անդամ Արդարություն և զարգացում կուսակցությունից։ Վերընտրվել է 2011 թվականին, 2015 թվականի հունիսին և նոյեմբերին։ 2007-2009 թվականներին զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը։ 2009-2015 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել է փոխվարչապետ[3][4][5]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ և մեկ տղա։ Բացի թուրքերենից տիրապետում է անգլերեն և քրդերեն լեզուներին[3][5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Շիմշեք» հոդվածին։ |
|