Մեհմեդ Քյամիլ փաշա (թուրքերեն՝ Mehmet Kâmil Paşa, հունվարի 1, 1833(1833-01-01) կամ 1832[1][2][3][…], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - նոյեմբերի 14, 1913(1913-11-14), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 1884-1912 թվականների ընթացքում 4 անգամ եղել է մեծ վեզիր։ Գրել է «Օսմանյան պետության քաղաքական պատմությունը» (հ. 1-3, 1909-10, արաբատառ թուրքերեն), որտեղ շարադրել է Օսմանյան կայսրության պատմությունը հիմնադրումից մինչև 1861 թ., հրատարակել է իր քաղաքական հուշերի առաջին հատորը (1911, արաբատառ թուրքերեն)։ Քյամիլի հուշերում նյութեր կան 1884 թ. Սասունի հայկական կոտորածների, 1895 թ. Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Բարձր դռանը ներկայացրած հուշագրերի վերաբերյալ։ Դեռևս 1880-ական թվականներին Քյամիլի հայացքներում ձևավորվել են ծայրահեղ ազգայնամոլ, գաղափարներ, որոնք հետագայում հանգել են ցեղասպանության գաղափարախոսությանը։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|