![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1880[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 9, 1954[1] (73 տարեկան) կամ փետրվարի 8, 1954[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Մեյբլ Փեյջ (անգլ. ՝ Mabel Paige, դեկտեմբերի 19, 1880[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 9, 1954[1] կամ փետրվարի 8, 1954[2], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի։
Փեյջը բեմին առաջին անգամ հայտնվել է չորս տարեկանում՝ հանդես գալով Վիրջինիացի Վանը ներկայացման մեջ[3]։
11 տարեկանից Փեյջը խաղացել է այսպես կոչված՝ խաղացանկային թատրոնում ( անգլ.՝ repertory theater[4])[5]: Հանդես է եկել տասնյակ ներկայացումներում, այդ թվում՝ Little Lord Fauntleroy-ում՝ 1892-ին, Rip van Winkle-ում՝ 1899-ին և At Cozy Corners- ում՝ 1905-ին։ ԱՄՆ-ի Հարավում նա դարձել է առանձնապես սիրված և համբավվել որպես « Idol of the South/Հարավի կուռք»։ Նրա «Մեյբել Փեյջ» թատերական ընկերությունը երկար տարիներ իր ներկայացումներով շրջագայել է տարածաշրջանում։ Նրա թատերախմբերից էին նաև Mabel Paige Repertoire Company-ն և Mabel Paige Southern Company-ն[6]։
Ամուսնանալուց հետո Փեյջը թողել է դերասանությունը՝ երեխաներին մեծացնելու համար։ Ավելի քան մեկ տասնամյակ հեռու է մնացել շոու-բիզնեսից, սակայն ֆինանսական խնդիրները ստիպել են նրան վերադառնալու դերասանության[5]։
Նրա բրոդվեյյան աշխատանքները ներառում են դերակատարումները Gramercy Ghost (1951), Two Blind Moce (1949), Out of the Frying Pan (1941), Western Waters (1937), Murder in the Cathedral (1936) և Lost Horizons (1934) պիեսների բեմադրություններում[7]։
Այս ամենից զատ՝ Փեյջը 1914-1953 թվականներին նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։ Իր առաջին համր ֆիլմերում, որոնք նկարահանվել են «Լյուբին» ընկերության համար[8], նա մարմնավորել է գլխավոր հերոսուհիների կերպարներ՝ ռոմանտիկ կատակերգություններում խաղընկեր ունենալով Օլիվեր Հարդիին։
Փեյջի վերջին ելույթներից մեկը որպես դերասանուհի եղել է CBS-TV-ի Ես սիրում եմ Լյուսիին I Love Lucy սիթքոմում։ «Աղջիկները գնում են բիզնես» խորագիրը կրող այդ դրվագը հեռարձակվել է 1953 թվականի հոկտեմբերի 12-ին։
Փեյջը մահացել է Կալիֆորնիայի Վան Նայս քաղաքում 1954 թվականի փետրվարի 9-ին, սրտամկանի ինֆարկտից։ Նա 73 տարեկան էր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյբլ Փեյջ» հոդվածին։ |
|