Մեյբլ Օսգուդ Ռայթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1859[1][2][2][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 16, 1934[3] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆերֆիլդ[3] |
Գրական անուն | Barbara |
Մասնագիտություն | վիպասան, թռչնաբան, գրող և լուսանկարիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Birdcraft: a field book of two hundred song, game, and water birds?, Bird-Lore, Volume VIII? և Bird-Lore, Volume I? |
Անդամակցություն | American Ornithological Society?[3] |
Պարգևներ | |
Ամուսին | James Osborne Wright? |
![]() |
Մեյբլ Օսգուդ Ռայթ, ի ծնե՝ Մեյբլ Օսգուդ (անգլ.՝ Mabel Osgood Wright, հունվարի 26, 1859[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 16, 1934[3], Ֆերֆիլդ[3]), ամերիկացի կին գրող, որի՝ երեխաների և մեծահասակների համար նախատեսված գրքերը նվիրված են բնությանը և այգեգործությանը։ Ազգային Օդյուբոնի ընկերության անդամ է։ Օսգուդ Ռայթը Ֆերֆիլդում հիմնադրել է թռչունների համար նախատեսված արգելոց։
Մեյբլ Օսգուդը ծնվել է 1859 թվականին Նյու Յորքում։ Սեմյուել և Էլեն Օսգուդների երեք դուստրերից կրտսերն էր[5]։ Քահանա հայրը մեծ ազդեցություն է ունեցել Մեյբլի վրա[6]։ Լինելով գրական շրջանակներին մոտ՝ նա դուստրերին հնարավորություն էր տալիս շփվել գրողների, նկարիչների և մտածողների հետ։ Նախքան Մեյբլի ծնունդը Ֆերֆիլդում կառուցել է Մոսվուդ (Mosswood) քաղաքամերձ դաստակերտը, որտեղ աղջիկը հնարավորություն է ունեցել ծանոթանալ շրջակա բնությանը և հետազոտություններ կատարել։ Արդեն 16 տարեկան հասակում նա «New York Evening Post»-ում հրատարակել է բնության մասին իր առաջին էսսեն։ Այնուամենայնիվ հայրը, թեև կարծում էր, որ կանայք պետք է կրթված լինեն, ընդդիմացել է Մեյբլի՝ բժշկությունն ուսումնասիրելու ցանկությանը[5]։
1884 թվականին Մեյբլ Օսգուդն ամուսնացել է հնատիպ գրքերի առևտրական Ջեյմս Օսբոռն Ռայթի հետ։ Մի քանի տարի Եվրոպայում անցկացնելուց հետո ամուսինները վերադարձել են Միացյալ Նահանգներ և միաժամանակ ապրել Նյու Յորքում և Ֆերֆիլդում։ 1890-ական թվականներին Մեյբլ Օսգուդ Ռայթն սկսել է անանուն «New York Evening Post»-ում և «New York Times»-ում հրատարակել բնության մասին էսսեներ։ 1894 թվականին այդ էսսեները հավաքվել են «Բնության հետ բարեկամությունը» խորագրով գրքում (The Friendship of Nature)[6]: Այնուհետև հաջորդել են «Birdcraft»-ը (1895) и «Flowers and Ferns in Their Haunts»-ը (1901)։ Օսգուդ-Ռայթը կարծում էր, որ քաղաքային միջավայրում աճող երիտասարդ սերունդներին անհրաժեշտ է սեր սերմանել բնության հանդեպ, ուստի շատ է ստեղծագործել երեխաների համար։ Իր գրքերից շատերը գրողը նկարազարդել է սեփական լուսանկարներով։ 1926 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրությունը՝ «Իմ Նյու Յորք»[5]։ Ընդհանուր առմամբ՝ նա գրել է ավելի քան 25 գիրք, առաջին հերթին բույսերի, թռչունների և այգեգործության մասին։ Դրանցից մի քանիսը լույս են տեսել «Բարբարա» կեղծանվամբ[7]։
Բացի գրական գործունեությունից Օսգուդ-Ռայթը փորձեր է ձեռնարկել վերակենդանացնել Օդյուբոնովի ազգային ընկերությունը, որը հիմնադրվել էր 1886 թվականին, իսկ 1896 թվականին այն փաստացի լուծարվել է։ 1896 թվականին հիմնադրել է Կոնեկտիկուտի Օդյուբոնովի ընկերությունը (երկրորդը, որը կազմակերպվել է առանձին նահանգում) և ակտիվորեն համագործակցել է «Audubon» ամսագրի նախորդ «Bird-Lore» ամսագրի հետ, որը հրատարակվել է Օդյուբոնովի ընկերության կողմից։ Բացի այդ, Կոնեկտիկուտի Օդյուբոնովի ընկերությանը պատկանող տարածքում Մեյբլը 1914 թվականին ստեղծել է թռչունների համար նախատեսված արգելոցը, որը կոչվել է Բյորդքրաֆթ (Birdcraft): Արդեն տասը տարի անց նրա տարածքում բույն են դրել 32 տեսակի թռչուն, իսկ 1940-ական թվականներին դրանց քանակը դարձել է 150[5]։ Օսգուդ Ռայթը նաև Ֆերֆիլդի այգեպանների ընկերության հիմնադիրն էր, որը նպաստել է նահանգի վայրի բույսերի պաշտպանությանը[7]։
Մեյբլ Օսգուդ Ռայթը մահացել է 1935 թվականին Ֆերֆիլդում[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյբլ Օսգուդ Ռայթ» հոդվածին։ |
|