Մեյխանա (Meyxana), ադրբեջանական բանահյուսությանժանրային տեսակ, գրական-երաժշտական ստեղծագործություն, որը կատարվում է առանց գործիքային ուղեկցության՝ ակապելլա։ Կատարողը կամ կատարողները իմպրովիզացիա են անում ժողովրդին հուզող որևէ կոնկրետ թեմայով[1][2]։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ-հոփի հետ, անվանվում է նաև ադրբեջանական ժողովրդական ռեփ[3]։ Ստեղծագործության կատարման ժամանակ երբեմն օգտագործվում են սինթեզատոր, հարվածային մեքենայական գործիքներ։
Մեյխանայի տները երգվում են, ոչ թե արտասանվում։ Արագ, իմաստալից, հստակ ու դիպուկ ստեղծագործելը մեյխանչիի վարպետության կարևորագույն հայտանիշն է[4]։ Կարևոր է նաև, որ նա կարողանա իր շունչն այնպես կարգավորել, որ ստեղծագործությունը կատարի առանց անհարկի ընդհատման[5]։
Մեյխանա եզրույթը պարսկական ծագում ունի. պարսկերենից թարգմանած՝ նշանակում է գինետուն (mey= գինի, khane== տուն).[6]: Մեյխանայի վարպետներին անվանում են Söz Ustadı (խոսքի վարպետ)[7]։
Մեյխանան մեծ ժողովրդականություն ունի և զգալի ազդեցություն է գործում մշակույթի, նորաձևության և ընդհանրապես հասարակական կյանքի վրա։ Այն, իր ենթատեսակներով հանդերձ, մեծապես նպաստել է ադրբեջանական հիփ-հոփի առաջացմանն ու զարգացմանը 1990-ական թվականներին[8]։ Իր ծագման առաջին իսկ օրից մեյխանան դիտվել է որպես հասարակական-քաղաքական ընդվզման դրսևորում[9]։
2012 թվականիմայիսի 30-ին ընդդիմության ակտիվիստները Twitter-ում հակապուտինյանհեշթեգ տեղադրեցին, որտեղ օգտագործել էին Ադրբեջանի Աստարայի շրջանի մեյխանչի եղբայրներ Ինթիգամ ու Էհթիրամ Ռուստամովների՝ յություբյան միլիոնավոր դիտումներ ապահոված ստեղծագործության հանրահայտ բառերը. #путинтыктотакойдавайдосвидания, որը դարձավ համացանցային meme և լայն տարածում գտավ ողջ աշխարհում[10][11][12][13]։ 2012 թվականի հունիսին էլ ռուս ռեփեր Տիմատին իր մի քանի գործընկերների հետ պատրաստեց Davaydosvidaniya diss track-ը, որ ուղղված էր Ֆիլիպ Կիրկորովի դեմ[14][15]։
↑|titolo= Meykhana - The poetics of time and space|cognome= Zakaria|nome= Zuzu|anno= 2012|editore= University of Oslo, Department of Culture Studies and Oriental Languages, Faculty of Humanities|città= |url= https://www.duo.uio.no/handle/10852/34226%7Cp=(չաշխատող հղում) 4}}