|
---|
|
Քաղաքացիությունը |
Նոր Զելանդիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հունիսի 4, 1996(1996-06-04)[1] (27 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Քրայսթչորչ, Նոր Զելանդիա |
---|
Հասակ |
1,73 ± 0,001 մետր[1] |
---|
Քաշ |
63 կիլոգրամ[2] |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Բըռնվուդ AFC
|
|
Էյվոն Յունայթեդ
|
|
Քոսթլ Սփիրիթ
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2017–2018
|
Քյոլն
|
8 (0)
|
2018–2020
|
Դույսբուրգ
|
31 (1)
|
2020–ներկա
|
Լիվերպուլ
|
15 (2)
|
|
Ազգային հավաքական |
---|
2012
|
Նոր Զելանդիա Մ17
|
10 (0)
|
2018–2020
|
Նոր Զելանդիա Մ20
|
9 (0)
|
2020–ներկա
|
Նոր Զելանդիա
|
48 (3)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2012 New Zealand U17 10 (0)
2012–2016 New Zealand U20 9 (0)
2013– New Zealand 48 (3)
Մեյկայլա Ժան-Մարի Մուր (հունիսի 4, 1996(1996-06-04)[1], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա), պրոֆեսիոնալ կին ֆուտբոլիստ, անգլիական «Լիվերպուլի» և Նոր Զելանդիայի ազգային հավաքականի պաշտպան[3]։
Մուրը եղել է Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ 2012 թվականի կանանց աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի խմբային բոլոր երեք խաղերին[4]։
Մուրն իր նորամուտը Նոր Զելանդիայի կանանց ազգային հավաքականի կազմում նշել է որպես փոխարինող՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում, որտեղ նրա թիմը տոնել է 4-0 հաշվով հաղթանակ[5]։
Մուրը եղել է Նոր Զելանդիայի հավաքականի կազմում 2015 թվականին Կանադայում կայացած ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում[6]։
2019 թվականի ապրիլին Մուրն ընդգրկվել է 2019 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթին հայտավորված 23 խաղացողների վերջնական ցուցակում[7], սակայն մինչև մրցաշարի մեկնարկը Ֆրանսիայում մարզվելիս վնասել է աքիլեսյան ջիլը[8]։
15 ամիս անց նա, ապաքինվելով վնասվածքից, պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ, որը խաղում է Անգլիայի կանանց առաջնությունում[8][9]։
2022 թվականի փետրվարի 20-ին Մուրը ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ SheBelieves Cup-ում կայացած խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը[10][11]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|