Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք ռուս.՝ Мы с вами где-то встречались | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1954 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Դոստալ և Անդրեյ Տուտիշկին |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Պոլյակով |
Դերակատարներ | Արկադի Ռայկին, Լյուդմիլա Ցելիկովսկայա, Վասիլի Մերկուրև, Լեոնիդ Գալլիս, Մարիա Միրոնովա, Վլադիմիր Լեպկո, Անատոլի Կուզնեցով, Գալինա Կորոտկևիչ, Միխայիլ Յանշին, Օլգա Արոսևա, Ալեքսանդր Բենյամինով, Սերգեյ Ֆիլիպով և Միխայիլ Պուգովկին |
Օպերատոր | Յուրի Եկելչիկ |
Երաժշտություն | Անատոլի Լեպին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
«Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք» (ռուս.՝ «Мы с вами где-то встречались»), խորհրդային կատակերգական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Նիկոլայ Դոստալը[2] և Անդրեյ Տուտիշկինը[3][4]։ Ֆիլմում Արկադի Ռայկինը կատարել է իր առաջին դերը կինոյում։
Հայտնի էստրադային արտիստ Գենադի Մաքսիմովը (Արկադի Ռայկին) իր կնոջ՝ էստրադայի արտիստուհի Լարիսա Լևկոևայի (Լյուդմիլա Ցելիկովսկայա) հետ հոբելյանական թատերական ներկայացումից անմիջապես հետո ուղևորվում է հանգստանալու Մոսկվայից Սիմֆերոպոլ։ Վերջին պահին Մաքսիմովի կնոջը մանրապատումների թատրոն են կանչում անմիջապես փոխարինելու համար լուրջ հիվանդացած դերասանուհուն։ Նա, ենթարկվելով թատրոնի ադմինիստրատորի կամքին, իջնում է գնացքից, և Մաքսիմովը մենակ է գնում հարավ։ Ճանապարհին նա հետ է մնում գնացքից Նովոպեսչյանսկ կայարանում, այնտեղ համերգ է տալիս դպրոցական ընկերոջ թատրոնում, բախվում է բազմաթիվ տեղացիների հետ, որոնք ոչ մի կերպ նրան լիարժեք հնարավորություն չեն տալիս նորմալ հանգստանալու։
|