Մենք վերադարձել ենք. դինոզավրերի պատմությունը անգլ.՝ We're Back! A Dinosaur's Story | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով և դինոզավրեր |
Գործողության վայր | Նյու Յորք |
Հիմնված է | We're Back! A Dinosaur's Story? |
Ռեժիսոր | Phil Nibbelink?[1][2][3][…], Սայմոն Ուելս[1][3][4][…], Dick Zondag?[3][4][5][…] և Ralph Zondag?[3][4][5] |
Սցենարիստ | Ջոն Պատրիկ Շենլի[5] |
Հնչյունավորում | Ջոն Գուդմեն[4][6], Blaze Berdahl?, Ռեա Փերլման, Ջեյ Լենո, Felicity Kendal?, Չարլզ Փլեյշեր, Ուոլթեր Քրոնքայթ, Ջուլիա Չայլդ, Կեննեթ Մարս, Յարդլի Սմիթ, Մարտին Շորթ, Լարի Քինգ, Ջասթին Իսֆելդ, Sandra Dickinson? և Մայքլ Բենց |
Պրոդյուսեր | Սթիվեն Սփիլբերգ[5] և Ֆրենկ Մարշալ |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Խմբագիր | Նիկ Ֆլետչեր և Սիմ Էվան-Ջոնս |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Amblimation և Amblin Entertainment |
Դիստրիբյուտոր | UIP-Dunafilm, Նեթֆլիքս և Universal Studios |
Տևողություն | 72 րոպե |
Թվական | նոյեմբերի 24, 1993 և հունիսի 23, 1994[7] |
Մենք վերադարձել ենք։ Դինոզավրերի պատմությունը (անգլ.՝ We’re Back! A Dinosaur’s Story), 1993 թվականին նկարահանված ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ըստ Հաթսոն Թելբոթի համանուն մանկական գրքի մոտիվների, Սթիվեն Սփիլբերգի Amblimation ստուդիայում, ռեժիսորներ Ֆիլ Նիբելլինգի, Սեյմոն Ուելսի, Դիկ Զոնդակի և Ռալֆ Զոնդակի կողմից։
Բարի հայացք անունով բարի պրոֆեսորը իր կախարդական դիրիժաբլով, որը կարողանում է տեղաշարժվել ժամանակի մեջ, ուղևորվում է դինոզավրերի ժամանակաշրջան։ Բռնելով չորս չար դինոզավրերի՝ պրոֆեսորը կերակրում է նրանց հատուկ դեղամիջոցով՝ վերածելով հրեշներին ուրախ խոսող կենդանիների։ Դրանից հետո պրոֆեսորը տալիս է դինոզավրերին լսելու իր ցանկությունների ռադիոն, որով հնարավոր կլիներ լսել երեխաների երազանքները, որի համար էլ իրականում գիտնականը բռնել էր նախապատմական կենդանիներին։
Դժբախտաբար, նավի համակարգում ժամանակային խնդիրների պատճառով անցյալից եկած բոլոր չորս հյուրերը կատապուլտով նետվում են ուղիղ Լուի անունով տղայի գլխին, որը զբաղվում էր սերֆինգով։ Նա հրեշների հայտնվելուն արձագանքում է որպես սովորական երևույթի, սակայն՝ միայն նա։ Քաղաքացիներին չվախեցնելու համար եկվորները ռոբոտ են ձևանում։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե մի փոքրիկ աղջիկ չբացահայտեր նրանց, և Լուին իր նոր ընկերոջ հետ միասին չհայտնվեր պրոֆեսորի չար եղբոր մոտ, որը սարսափների կրկես էր կազմակերպել։ Նա ստիպում է մողեսներին դեղահաբեր ընդունել, որոնք վերադարձնում են նրանց իրենց նախնական տեսքին՝ ասելով, որ եթե կենդանիները չնդունեն դրանք, ապա երեխաները հավերժ կմնան չար եղբոր մոտ մոտ։
Կոմպոզիտոր՝ Ջեյմս Հորներ
Երգերի ցանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
1. | «Main Title / Primeval Times» | 4:14 | |||||||
2. | «Flying Forward In Time» | 5:48 | |||||||
3. | «Welcome to New York» | 2:26 | |||||||
4. | «First Wish, First Flight» | 3:48 | |||||||
5. | «A Hint of Trouble / The ‘Contract’» | 1:49 | |||||||
6. | «Roll Back the Rock (to the Dawn of Time)» | Ջոն Գուդմեն | 2:55 | ||||||
7. | «Grand Slam Demons» | 2:05 | |||||||
8. | «Hot Persuit» | 3:18 | |||||||
9. | «Central Park» | 1:21 | |||||||
10. | «Screweyes’ Circus / Opening Act» | 1:12 | |||||||
11. | «Circus» | 2:29 | |||||||
12. | «Fright Radio / Rex’s Sacrifice» | 6:19 | |||||||
13. | «Grandparent Demon Parade» | 7:39 | |||||||
14. | «The Kids Wake Up / A New Day» | 2:57 | |||||||
15. | «The Transformation» | 5:30 | |||||||
16. | «Special Visitors to the Museum of Natural History» | 2:12 | |||||||
17. | «Roll Back the Rock (to the Dawn of Time)» | Լիթլ Ռիչարդ | 2:56 |
Ֆիլմն ԱՄՆ–ում կինոթատրոններում ցուցադրվել է 1993 թվականին և հինգ շաբաթվա մեջ հավաքել է 7 միլիոն ամերիկյան դոլար[8]։
|