Մեռե՞լ են իսկապես վեց միլիոնը անգլ.՝ Did Six Million Really Die? | |
---|---|
Հեղինակ | Richard Verrall? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Թեմա | Հոլոքոստի ժխտում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Կանադա |
Հրատարակման վայր | Տորոնտո |
Հրատարակիչ | Samisdat Publishers? |
Հրատարակման տարեթիվ | 1974 |
Մեռե՞լ են իսկապես վեց միլիոնը (անգլ.՝ Did Six Million Really Die?), 1974 թվականին հրատարակված գրքույկ, որ նվիրված է Հոլոքոստի ժխտմանը[1][2][3]։
Հեղինակը՝ ուլտրաաջ Բրիտանական ազգային ճակատի անդամ Ռիչարդ Հարվուդը (իսկական անունը՝ Ռիչարդ Վերալ)[4], պնդում է, որ նացիստները չեն ոչնչացրել վեց միլիոն հրեաների։ Ըստ հեղինակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 256 հազար հրեաներ մահացել են տարբեր պատճառներով։
Գիրքը ներառում է 10 մաս և եզրակացություն։
Առաջին և երկրորդ մասերում Ռիչարդ Հարվուդը դիտարկում է գերմանական քաղաքականությունը նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն ու դրա սկսվելուց հետո։ Երրորդ մասում հեղինակն ուսումնասիրում է հրեական բնակչության թվաքանակն այդ տարածքում և արտագաղթի ընթացքը։ Ըստ նրա՝ նախապատերազմյան Եվրոպայում հրեաների թվաքանակը կազմել է վեցուկես միլիոն մարդ։
Չորրորդ մասում վերլուծվում են վավերագրական տվյալներ, այդ թվում նաև Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերը։ Հաջորդ մասերում Ռիչարդ Հարվուդը դիտարկում է Նյուրնբերգյան դատավարության ընթացքը, պատմում Օսվենցիմում ու լեհական գետտոներում հրեաների կյանքի մասին, քննադատական գնահատական տալիս համակենտրոնացման ճամբարների մասին հուշերին։ Նա պնդում է, որ մինչև ոչ վաղ ժամանակներ ամբողջ տեղեկատվությունն այսպես կոչված «մահվան ճամբարների» մասին, ինչպիսին է, օրինակ, Օսվենցիմը, բխել է կոմունիստական աղբյուրներից, ինչպիսիք են Լեհաստանի հրեական պատմական հանձնաժողովը, Ռազմական հանցագործությունների հետաքննության կենտրոնական հանձնաժողովը Վարշավայում և խորհրդային Արտակարգ պետական հանձնաժողովը ռազմական հանցագործությունների հարցերով։
Ութերորդ և իններորդ մասերում հեղինակը ներկայացնում է համակենտրոնացման ճամբարների կազմակերպման կարգը, պատմում համակենտրոնացման ճաբարներում հրեաների կյանքի և համակենտրոնացման ճամբարների մասին միջազգային Կարմիր խաչի հաշվետվության մասին։ Մասնավորապես նա պնդում է, որ եռահատոր հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա հրեաների ոչնչացման մասին, միջազային Կարմիր խաչի ոչ մի պատվիրակություն չի գտել ոչինչ, որ կարող էր հանգեցնել այնտեղ կատարված հնարավոր զանգվածային սպանությունների մասին մտքի։
Վերջին մասը նվիրված է ֆրանսիացի հրապարակախոս Փոլ Ռասինիեի՝ «հրեաների կազմակերպված ոչնչացման» վերաբերյալ հարցի քննարկմանը։
Եզրակացության մեջ Ռիչարդ Հարվուդը համառոտ վերլուծում է պատերազմի ժամանակ զոհված հրեաներին վերաբերող վիճակագրությունը։
Գրքում Ռիչարդ Հարվուդը պնդում է, որ նացիստական Հոլոքոստը հորինվածք է։ Գրքում դիտարկվում են տարբեր ռազմական հանցագործների դատավարություններ։
Ռիչարդ Հարվուդը նաև պնդում է, որ բնակչության մարդահամարն ու ժողովրդագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում հրեա բնակչության թվաքանակն էական փոփոխության չի ենթարկվել 1938 թվականից մինչև 1948 թվականն ընկած ժամանակահատվածում, և նացիստների կողմից վերահսկվող եվրոպական տարածքներում հրեաների թիվը երբեք չի գերազանցել 2,5 միլիոնը։
Գրքի հրատարակիչ[5] Էռնստ Ցյունդելը մասնակցել է երկու դատավարության Կանադայում[6]։ «Հոլոքոստի հիշատակի միություն» կազմակերպությունը նրա դեմ հայց է ներկայացրել դատարան։
1985 և 1988 թվականներին գրքի հրատարակիչ Էռնստ Ցյունդելը ճանաչվել է մեղավոր և Կանադայում դատապարտվել 15 ամիս ազատազրկման «ակնհայտ կեղծ տեղեկատվության» տարածման համար։ Բողոքարկման դիտարկումից հետո նրա դատավճիռը չեղարկվել է Կանադայի Գերագույն դատարանի կողմից, երբ նա հայտարարել է, որ իրեն մեղադրանք է ներկայացվել մի օրենքով, որը հակասահմանադրական է։ Ինչպես պնդում է Հարվուդը, երկու դատավարությունների և հետագա բողոքարկման արդյունքում այդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական[6]։
Գրքի բովանդակության վերաբերյալ Կանադայի գերագույն դատարանը 1992 թվականի իր որոշման մեջ նշել է, որ «Մեռե՞լ են իսկապես վեց միլիոնը» գիրքը պարունակում է «պատմաբանների աշխատանքների խեղաթյուրումներ, աղավաղված ցուցմունքներ, կեղծված ապացույցներ և կեղծ աղբյուրներ»[7]։
Դատարանը որոշել է[1]․
Հայցվորի և Հոլոքոստի ավանդական հայացքների կողմնակից պատմաբանների պնդումների հակասությունները չի կարող լուծվել փաստարկված բանավեճերի միջոցով։ Ավանդական հայացքների կողմնակից պատմաբանները ցույց են տալիս աղբյուրներ, որոնք հաստատում են իրենց տեսությունը, հայցվորն ու մյուս «ռևիզիոնիստ» պատմաբանները հղում են կատարում այլ փաստաթղթերի, որոնք գոյություն չունեն կամ ընդհանրապես դրանք չեն նշում։ «Մեռե՞լ են իսկապես վեց միլիոնը» գրքույկը չի կարղ դիտարկվել իրականության տեսանկյունից, քանի որ այն իրականության մի մասը չէ։
Բնօրինակ տեքստ (անգլ.)The conflict between the assertions made by the appellant and those made by orthodox Holocaust historians cannot be resolved through reasoned debate. Orthodox historians point to sources which support their theories; the appellant and other "revisionist" historians point to documents which do not exist or which do not say what they claim they do. The pamphlet Did Six Million Really Die? does not fit with received views of reality because it is not part of reality.