Մեսքիագաշեր շում.՝ 𒈩𒆠𒉘𒂵𒊺𒅕 meš3-ki-aĝ2-ga-še-er[1] | ||
Գլանաձև կնիք և դրոշմակնիք. քուրմ-արքան և նրա սպասավորը կերակրում են սուրբ հոտին։ Սպիտակ կրաքար, Ուրուկի ժամանակաշրջան, մոտ մ.թ.ա. 3200 թվական։ | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 28-րդ դարի 2-րդ կես | ||
Հաջորդող | Էնմերքար | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Դավանանք | Շումերական կրոն | |
Դինաստիա | Ուրուկի I դինաստիա | |
Հայր | Shamash? | |
Զավակներ | Էնմերքար |
Մեսքիագաշեր, շումերական հնագույն Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալը, որը կառավարել է մ.թ.ա. 28-րդ դարի երկրորդ կեսին (մ.թ.ա. 2722-2692)[2]։
Ուրուկի առաջին դինաստիայի առասպելական հիմնադիրը։ Ի տարբերություն իր իրավահաջորդների Էնմերքարի, Լուգալբանդայի, Դումուզիի և Գիլգամեշի, Մեսքիագաշերը, բացի «Թագավորական ցուցակից», հայտնի չէ ոչ շումերական էպոսից, ոչ էլ առասպելներից։ Շումերական «Թագավորական ցուցակում» ասվում է.
Էանայում Մեսքիագաշերը, Ուտուի որդի, դարձավ քրմապետ և թագավոր և թագավորեց 324 տարի։ Մեսքիագաշերը մտավ ծովը [և] բարձրացավ լեռները։ |
Այսպիսով, «Թագավորական ցուցակը» նրան անվանում է շումերական արևի աստծո Ուտուի (աքքադերեն՝ Շամաշ) որդի, Ինաննա աստվածուհու եղբայրը, որի պաշտամունքը լայնորեն տարածված էր Ուրուկ քաղաքում։ Սակայն պետք է նշել, որ Մեսքիագաշերը իբր թե իշխել է դեռևս Էանայում («Անուի տանը»՝ երկնքի աստծո Անայի (աքքադերեն՝ Անու) տաճարում, այսինքն, երբ կար տաճարով սրբազան պարիսպը, բայց դեռ չկար բուն Ուրուկ քաղաքը։ Ի դեպ, հնագիտական նյութը հաստատում է, որ տաճարը Ուրուկի ամենահին օբյեկտն է։ Վերոնշյալ տողերում հիշատակված մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն է հրավիրում. Մեսքիագաշերը և՛ քրմապետ էր (էն), և՛ թագավոր (լուգալ)։ Թերևս այս խոսքերն արտացոլում են Շումերի իրադրության վիճակը, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը նույն ձեռքերում էր։
Դատելով բավականին երկիմաստ և անորոշ բացատրությունից, որն ուղեկցում է նրա անվանը «Թագավորների ցուցակում», ըստ որի՝ «նա մտավ ծովը [և] բարձրացավ լեռները»[2], նա փորձում էր իշխանությունը տարածել Շումերի շրջակայքի և շատ ավելի հեռու գտնվող երկրների վրա[4][5][6]։
«Թագավորների ցուցակում» նրա գահակալությունը, ինչպես բոլոր վաղ շումերական արքաներինը, վերագրվում է անհավանական տևողության՝ 324 տարի (կա տարբերակ՝ 325 տարի)։
Ուրուկի I դինաստիա | ||
Նախորդող։ — |
Ուրուկի արքա մ.թ.ա. 28-րդ դարի 2-րդ կես |
Հաջորդող։ Էնմերքար |